ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում հակամարտության՝ միջուկայինի վերածվելու հիմքեր չկան. Պենտագոնը հակադարձել է Լավրովին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն պատճառ չի տեսնում, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի միջուկայինի, և չի փոխում իր զսպող ուժերի պատրաստության աստիճանը։ Այս մասին երեքշաբթի CNN-ի եթերում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Ես համաձայն եմ պարոն Լավրովի (Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով) հետ, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չպետք է սկսել։ Ուկրաինայում ներկայիս հակամարտությունն այդ (միջուկային) մակարդակին հասնելու պատճառ չկա։ Ինչպես ավելի վաղ ասացի, մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։Մենք չենք տեսնում որևէ բան, որը կստիպի մեզ փոխել մեր ռազմավարական միջուկային զսպման ուժերի պատրաստության աստիճանը, մեր երկիրը և մեր դաշնակիցներին պաշտպանելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է, որ միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: 

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ելնում ենք դրանից, և հիմա չէի ցանկանա, որ երբ... ռիսկերն իսկապես շատ են ու էական, արհեստականորեն ուռճացվեին այս ռիսկերը։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև հույս է հայտնել, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն ուղարկի Ուկրաինա։

«Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ, հենց այս համատեքստում են դիտարկվում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինայի կառավարությանը պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք են տալու, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ է լցնում: Նրանք այս զենքի մատակարարումներով ուզում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին զինվորը, միայն թե այս հակամարտությունը երկարի, միայն թե Ռուսաստանը դրանից ավելի ու ավելի տուժի, ինչի հույսը նրանք ունեն»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների բոլոր առաջնորդները բացառում են դաշինքի ներգրավումը Ռուսաստանի հետ ուղիղ բախման մեջ, բացառությամբ Լեհաստանի ղեկավարության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular