ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել. Էրդողանը կրկին հնչեցրել է Պուտին–Զելենսկի հանդիպման անցկացման գաղափարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Ես իսկապես կարող եմ հաստատել, որ դա տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով նախագահների զրույցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանումը, որը ի հայտ է եկել Ստամբուլում բանակցությունների ընթացքում, բխում է բոլոր կողմերի շահերից։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է հրադադարի, հումանիտար միջանցքների արդյունավետության և պատերազմական գոտիներից անվտանգ տարհանման կարևորությունը։

Թուրքիայի նախագահը հավաստիացրել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու ներդրումը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում։

Միաժամանակ Էրդողանը կրկին հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման անցկացման գաղափարը՝ որպես Ստամբուլի բանակցային գործընթացի կարևոր փուլ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular