ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Asekose.am-ը զրուցել է Անի Քոչարի հետ, ով մոտ 3 տարի է, ինչ բացակայում է Հայաստանից: Նա այժմ բնակվում է Գերմանիայում, սովորում  է Universität Bielefeld համալսարանում   և աշխատում Սոցիալական հարցերի նախարարությունում :  «Անի Քոչար փրոդակշնի» աշխատանքները անորոշ ժամկետով դադարեցված են: Լույս չի տեսնում նաև  Անիի հիմնած և ավելի քան 9 տարի հրատարակած «ԵՍ» ամսագիրը: Գերմանիայում Անին հիմնել է «Եվրոպաբնակ հայ կանանց միություն», որն առաջիկայում առավել ակտիվ գործունեություն է ծավալելու:

Ստորև ներկայացնում ենք Անի Քոչարի պատասխանները` Asekose.am-ի բլից հարցերին:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Կյանքիս մեծագույն պարգևը որդիս է, իսկ գործնական ձեռքբերումներ շատ են եղել, ձախողումներ` նույնպես, բայց որպես այդպիսին մեծ ձախողում, փառք Աստծո, չեմ ունեցել և հուսամ` չեմ ունենա:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Շատ բաներ կան, որ կցանկանայի փոխել, սակայն մշտապես փորձում եմ ինքս ինձ փոխել նույն սխալները չկրկնելու համար: Անսխալական մարդ չկա:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Գերզգացմունքային, հյուրընկալ, խենթ:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Երբեք չհանձնվել և  բարին գործել ամեն դեպքում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` կներես:

Ես երբեք վատ չեմ զգում սխալս ընդունելուց և ներողություն խնդրելուց, շատ հաճախ կարող եմ ասել: Ցանկանում եմ հենց հիմա ներողություն խնդրել բոլոր այն հիվանդ մարդկանցից, որոնց դեռևս չեմ հասցրել տեսակցել, սակայն նրանք ու նրանց հարազատները սպասում են իմ այցին: Հազար անգամ կներեք, չեմ հասցնում, բայց ջանում եմ ըստ հերթականության այցելել:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ամեն Աստծո օր որդուս եմ ասում, որ սիրում եմ, որ իմ արևն ու լույսնն է, ինչպես նաև մայրիկիս, երբ վերադառնում էր Հայաստան:

Ես երջանիկ կլինեի, եթե…

Եթե շուրջս այսքան վատառողջ հայրենակիցներ չտեսնեի, եթե երկրումս պատերազմ չլիներ, եթե ծնողներս կողքիս լինեին, եթե իմ հայրենիքում լինեի:

Երազում եմ, որ…

Որդիս լինի առողջ և արժանի մարդ մեծանա:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Բամբասանքներն ինձ համար զազրելի են, միշտ ապշել եմ մարդկային երևակայության վրա, և այն տարածում են որպես կանոն քեզ առհասարակ չճանաչող մարդիկ:

Կյանքի ամենամեծ հիասթափությունը:

Շատ անձնական է, իսկ անձնական կյանքս որոշել եմ մեկընդմիշտ փակ պահել: Միայն մեկ բան կասեմ, որ հիասթափությունն առավել սարսափելի է, քան ատելությունը, այն փշրում է իդեալներդ, կատարյալ պատկերացումներդ, սերդ, հարգանքդ, ամեն ամեն բան:

Արարք, որի համար զղջում եք:

Փորձում եմ իմ մեջ միշտ ուժ գտնել և որևէ բանի համար չզղջալ, այլ միայն դասեր քաղել և առավել փորձված և իմաստնացած կյանքս ապրել:

Երբեք չեմ…

Երբեք չեմ ասում երբեք: Կյանքը ցույց է տալիս, որ այն, ինչ մի ժամանակ բացառում էիր, հետդ պատահում է, կամ մի մեծ փակուղու առաջ ես կանգնում և անում բաներ, որ երբևէ չէիր ցանկանա անել;

Ինչի՞ց եք վախենում:

Գուցե չհավատաք, սակայն վախեր չունեմ, ամեն բան լինում է, քանզի պետք է, որ լինի, և թող որ միայն Աստծո կամքը լինի:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Արտասվել, ախ, ես արտասվում եմ ամեն օր: Ես այնպիսի աշխատանքով եմ այժմ զբաղված, որ ինձ հաճախ է ստիպում հուզվել, և բացի այդ, այնքան զգացմունքային եմ, որ անգամ ֆիլմից կամ թատերական ներկայացումից կարող եմ հուզվել:

Որոշում կան հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:

Կարծում եմ` յուրաքանչյուր որոշում և հանդիպում ճակատագրական է, լավ թե վատ, տեղին թե անտեղին, ոչինչ պատահական չի լինում: Սակայն ամենամեծ ճակատագրական որոշումս Հայաստանից մեկնելն էր: Մեր կյանքը մի մեծ ընտրություն է, յուրաքանչյուր օր որոշում ենք, ընտրում, … ապրում, և միայն ժամանակն ու կյանքը ցույց կտա, որն էր բարին:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular