ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմ Չեն Ընը սպառնացել է միջուկային զենքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջուկային ուժերն ամրապնդել «առավելագույն արագությամբ»: Այս մասին նա ասել է Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման տարեդարձին նվիրված շքերթում, հայտնում է kommersant.ru-ն։

«Մենք միջոցներ կձեռնարկենք առավելագույն արագությամբ զարգացնելու և ամրապնդելու ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը», - ասել է ԿԺԴՀ ղեկավարը:

Նա նշել է, որ միջուկային զենքի հիմնական գործառույթը «պատերազմի կանխումն է»։

«Եթե որևէ ուժ ոտնձգություն կատարի մեր հիմնական շահերի վրա, անհնար կլինի չօգտագործել մեր միջուկային ուժերի երկրորդ անսպասելի գործառույթը», - հավելել է ԿԺԴՀ ղեկավարը։

Հյուսիսային Կորեան տարեսկզբից ակտիվորեն հրթիռներ է փորձարկում։ Գործարկումները տեղի են ունենում Փհենյանի և Սեուլի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկան հայտարարել է Հյուսիսային Կորեայի ցանկացած թիրախի դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Ի պատասխան Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, զգուշացրել է, որ Փհենյանը կարող է միջուկային զենք կիրառել, իսկ հարևան երկրի պաշտպանության նախարարության ղեկավարին անվանել է «աղբ»։


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular