ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցի «քիմիկոսները» թմրանյութ էին ուղարկում Հայաստան նատրիումի աղի տեսքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.am-ը գրում է.

Պերմում դատավճիռ է կայացվել Իլյա Կուդրյավցեւի եւ Ալեքսանդր Նեդուգովի նկատմամբ, որոնք բարձր խտությամբ 1-ֆենիլ-2-պրոպանոնի արտադրություն եւ Եվրոպա եւ Հայաստան առաքում էին իրականացնում: Դրանից թմրալաբորատորիաներում ամֆետամին էին ստանում: Ութ տարվա ընթացքում պերմյան ձեռնարկությունը 100 տ թմրանյութի խտանյութ է արտադրել որից 3,5 մլրդ դեղահաբ է պատրաստվել: Հումքը Ռուսաստանից արտահանվել է լվացող միջոցի կամ վառելիքի տեսքով: Հետաքննությամբ զբաղվել է ներկայումս վերացված Թմրանյութի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը (ԹՎԴԾ), գրում է Lenta-ն:

ԹՎԴԾ-ից հայտնել են, որ թմրաբիզնեսի գաղափարախոսը եւ հիմադիրը քիմիայի պրոֆեսոր Պավել Կուդրյավցեւն էր: 1999-ին նա Պերմում փոքրտոննաժային արտադրության եւ քիմիական արտադրանքի փոքրիկ տեսականու վաճառքի «Տրիվեկտր» ձեռնարկությունն է բացել: Հիմնական արտադրանքը եղել է բարձր խտությամբ 1-ֆենիլ-2-պրոպանոնը մեթիլբենզիլկետոն առեւտրական անվանմամբ: Ամենից հաճախ օգտագործվում էր դրա կրճատ անվանումը` ՄԲԿ կամ ԲՄԿ: ԹՎԴԾ-ից նշել են, որ այդ նյութով շատ էին հետաքրքրվում Արեւմտյան Եվրոպայի քրեական միջավայրում, որը համեմատաբար էժան եւ որակյալ հումքի կարիք ուներ ընդհատակյա թմրալաբորատորիաների համար: Մերձբալթիկայից Կուդրյավցեւին օգնելու է եկել եւս մեկ քիմիկոս` Ալեքսանդր Նեդուգովը: Շուտով նախանյութի արտադրության գործընթացը կատարելության է հասցվել:

Աշխատանքի քողարկման համար հետեւյալ սխեման է մշակվել. փաստաթղթերով Պավել Կուդրյավցեւը նախանյութը իրացնում էր «առեւտրական տներում»` իր կողմից հիմնադրված «Քիմտեխպրոմ» եւ «Ուրալ-Քիմտեխպրոմ» ընկերություններում (այն ղեկավարում էր Կուդրյավցեւի որդին` Իլյան), որոնք ԲՄԿ-ն ձեւականորեն վերավաճառում էին տարբեր մեկօրյա ֆիրմաների: Իրականում հումքը գործարանից ուղղակիորեն տեղափոխվում էր Մոսկվայի մարզ` Պավել Կուդրյավցեւի ընկերոջը` ոմն Վարեժկինի, որը ապրանքը պահում էր մինչեւ «օտարերկրյա գործընկերների» գալը:

Կուդրյավցեւը փոխել է արտահանվող նախանյութի քողարկումը: Այժմ դա ԲՄԿ-ից արտադրվող նատրիումի աղն էր, որը ոչ բարդ քիմիական մանիպուլյացիաների միջոցով դարձյալ վերածվում էր ԲՄԿ-ի: Նյութը արտահանվում էր սահմանով` օրինականորեն, տեխնիկական լվացող միջոցի անվան տակ:

Դա Կուդրյավցեւին թույլ է տվել թմրանյութ արտադրողներին ուղղակի մատակարարումներ իրականացնել: Արդյունքում նրա եկամուտը զգալիորեն աճել է, չէ որ սխեմայից բացառվում էին միջնորդները, որոնք պատասխանատու էին առաջին հումքի մաքսանենգ վաճառքի համար:

2007-ի ամռան սկզբին Կուդրյավցեւները ծանոթացել են Սամվել Խաչատրյանի հետ: Նա ձեռք էր բերել Երեւանի նախկին «Քիմտեխ» ԳՀԻ-ի արտադրական հզորությունները: Պայմանավորվել են նատրիումի աղի մատակարարումների մասին: Իլյա Կուդրյավցեւը եւ Նեդուգովը այդ տարվա սեպտեմբերին Հայաստան են բերել քողարկված նախանյութի առաջին նմուշը եւ հայ «գործընկերներին» սովորեցրել են լաբորատոր պայմաններում աղը ԲՄԿ-ի վերածել, ինչպես նաեւ բացատրել են, թե ինչպես ամֆետամին ստանան:

2012-ին հետաքննության ընթացքում ոստիկանները Երեւանում գրավոր վիճակում հայտնաբերել են այդ հրահանգները, ինչը թմրանյութի առեւտրականների մեղքի փաստացի ծանրակշռի ապացույց է հանդիսացել:

Քննիչների տվյալների համաձայն, 2007-ից մինչեւ 2009-ը Կուդրյավցեւը եւ Նեդուգովը Հայաստան են մատակարարել մոտ 10 տ նատրիումի աղ: «Դա լիովին բավարար է ամֆետամինի առնվազն 60 մլն դեղահաբ արտադրելու համար, ինչն անմիջականորեն իրացվող թմրանյութում մաքուր ամֆետամինի տոկոսային պարունակությունը հաշվի առնելով, կարող է գնահատվել երեք մլրդ դոլար», — նշել են ԹՎԴԾ-ից:

Թմրանյութի ոստիկանները վկա են գտել, որը պատմել է Դոմոդեդովոյի օդանավակայանից Երեւան քիմիական արտադրանքի մատակարարումների մասին: 2013-ին հայ «գործընկերները» երկար պատժաժամկետների են դատապարտվել 180 կգ սինթետիկ թմրանյութի արտադրության համար:

Իր գոյության տարիների ընթացքում «Տրիվեկտրը» արտադրել եւ թմրանյութի առեւտրականներին վաճառել է ավելի քան 100 տ ԲՄԿ: Դա բավարար է 700 տ փողոցային թմրանյութի արտադրության համար` 3,5 մլրդ հաբի: «Երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակչի համար գործնականում մեկական հաբ», — պարզաբանել են ԹՎԴԾ-ից:

Նախանյութի արտադրությունից մաքսանենգ առեւտրականների, թմրալաբորատորիայի եւ տարածման ցանցերի ընդհանուր շահույթը գնահատվում է 54 մլրդ դոլար:

2010-ին ԲՄԿ-ի վրա ամբողջական արգելք մտցնելուց հետո պերմյան «Տրիվեկտր» ձեռնարկությունը սնանկացել է: Դատարանի առաջ է կանգնել 35-ամյա Իլյա Կուդրյավցեւը (թմրաբիզնեսի հիմնադրի որդին) եւ քիմիական գիտությունների 61-ամյա թեկնածու Ալեքսանդր Նեդուգովը: Հունիսի 7-ին Պերմի Դերժինսկու շրջանային դատարանը նրանց մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ամֆետամին միջոցի առանձնահատուկ խոշոր չափի արտադրության համար: Կուդրյավցեւին դատապարտել են 17 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Նեդուգովին` 12 տարվա: Նրանք պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում:

Գործով անցնող երրորդ մեղադրյալի` Պավել Կուդրյավցեւի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular