ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը կարող է բացվել առաջիկա շաբաթներին. Բլինքեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Կիեւում Միացյալ Նահանգների դեսպանությունը կարող է աշխատանքը վերսկսել առաջիկա «երկու շաբաթներին»։

«Այն, ինչ վերաբերում է դեսպանությանը, ապա հաջորդ շաբաթվանից մեր դիվանագետները կվերադառնան Ուկրաինա, այնուհետեւ մենք կսկսենք Կիեւում դեսպանությունը բացելու հարցի քննարկման գործընթացը»,-Ուկրաինա այցից հետո Բլինքենը լրագրողներին ասել է Լեհաստանում: Ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել է NBC News ալիքը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է, որ այս հարցում Վաշինգտոնը գործում է «ճշտապահորեն», առաջնահերթությունը մնում է ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովումը: Ապրիլի 22-ին Բլինքենն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպում է անցկացրել Վաշինգտոնում:

Քննարկվել է Կիեւին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Ապրիլի 22-ին Bloomberg-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի մի քանի պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ ամերիկացի դիվանագետներին կարգադրվել է Ուկրաինայի տարածքից մեկնել Լեհաստան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular