ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԴՆԹ-ի միջազգային օր, Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, Իտալիա՝ Ֆաշիզմից ու գերմանական օկուպացիայից ազատագրման օր, Պորտուգալիա՝ Հեղափոխության և ազատագրման օր, Եգիպտոս՝ Սինայան թերակղզու ազատագրման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

775 –Արձնիի ճակատամարտում զոհվել են Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, իշխան Սահակ Բագրատունին, զորավար Մուշեղ Զ Մամիկոնյանը, տանուտեր իշխան Սամուել Բ Մամիկոնյանը, իշխան Դաշույն Վահանը (Գնունի)։

1888-վախճանվել է հայ դասական գրող Րաֆֆին։

1897 – ծնվել է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը։

1907-ծնվել է նշանավոր գուսան Աշոտը։

1918–հայ-թուրքական պատերազմի ընթացքում Թուրքիան գրավել է Կարսը:

1918-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, իլյուզոնիստ-ֆոկուսնիկ Հարություն Հակոբյանը։

2003-«Արմենիա» հյուրանոցում ստորագրված բազմակողմ պայմանագրով ստեղծվել է  Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը՝ շուրջ 1 միլիոն դոլար հիմնադիր կապիտալ ունեցող «ԱԳԲԱ լիզինգ» ընկերությանը։

2007- մեկնարկել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը։

2008-Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը` հարուցելով Թուրքիայի զայրույթը։

2014 -ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

2015-Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը բացառիկ էսսե է գրել «Թայմ»-ի համար, որում պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։

2016 - «Սա սիրո հաղթանակ է ատելության նկատմամբ», - հենց այդ խոսքերով է «Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն իր մրցանակը ստացել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի ձեռքից:

2018- առավոտից Վանաձորում բազմամարդ ցույցեր և երթեր են եղել, գյումրեցիները ողջ օրվա ընթացքում երթեր են անցկացրել, որը եզրափակվել է Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքով։  Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակվել է ցուցարարների կողմից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ազդարարելով, որ դադարեցնում է իր մասնակցությունը քաղաքական կոալիցիային։ ԲՀԿ-ականները միացել են Փաշինյանի ղեկավարած շարժմանը։

2019- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները:

2020-կալանավորվել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

2021- Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվելՀՀ վարչապետի պաշտոնից, բայց շարունակել է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմանադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1214-ծնվել է յոթերորդ և ութերորդ խաչակրաց արշավանքների ղեկավար, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Իններորդը։

1228-ծնվել է Գերմանիայի, Սիցիլիայի և Երուսաղեմի թագավոր Կոնրադ Չորրորդը։

1607-Ջիբրալթարի ճակատամարտում հոլանդական նավատորմը ոչնչացրել է իսպանացիներին։

1719-Լոնդոնում լույս է տեսել Դանիել Դեֆոյի վեպը Ռոբինզոն Կրուզոյի մասին։

1737-վախճանվել է ռուս քաղաքական գործիչ, կոմս Դմիտրի Գոլիցինը։

1783-Ֆրանսիական Աննոնե քաղաքում օդ է բարձրացվել մարդու քաշին հավասար բեռով օդապարիկ։

1792- Ռուժե դե Լիլը ստեղծել է երգ Ռեյական բանակի համար, ներկայումս այդ երգը հայտնի է որպես Ֆրանսիայի հիմն՝ Մարսելիոզ։

- Ֆրանսիայում առաջին անգամ օգտագործվել է գիլյոտինան որպես մահապատժի գործիք։

1826-Անգլիայում արտոնագրվել է առաջին ներքին այրման շարժիչով ավտոմեքենան։

1839-անգլիական զորքերը մտել են աֆղանական Կանդագար քաղաք։

1859-ֆրանսիացի ինժեներ և դիվանագետ Ֆերդինանդ Լեսսեպսի ղեկավարությամբ սկսվել է Սուեզյան ջրանցքի կառուցումը Պորտ-Սաիդում։

1878-ծնվել է իտալացի ռադիոտեխնիկ և գործարար, նոբելյան մրցանակակիր Գուլյելմո Մակրոնին։

1901-Նյու Յորքում առաջին անգամ ներդրվել են ավտոմեքենաների համարանիշեր։

1928-վախճանվել է ռուս զորավար, Սպիտակների շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող Պյոտր Վրանգելը։

1931-Ֆերդինանդ Պորշեն հիմնադրել է Porsche ընկերությունը։

1940-ծնվել է թատրոնի և կինոյի ամերիկյան դերասան, օսկարի մրցանակակիր Ալ Պաչինոն։

1945-սկսվել է Սան-Ստեֆանոյի միջազգային գագաթնաժողովը, որտեղ ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլբայում հանդիպել են ամերիկյան և խորհրդային զինվորները։

1946-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։

1952-ծնվել է լեգենդար հոկեյի դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը։

1974- Պորտուգալիայում տեղի է ունեցել «Մեխակների հեղափոխություն»-ը և ֆաշիստական ռեժիմի խորտակումը։

2005-Բուլղարիան և Ռումինիան ստորագրել են Եվրամիություն մտնելու պայմանագիրը։

2015- Նեպալում 7,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել՝զոհվել են 8 151 մարդ, վնասվածքներ են ստացել 17 868-ը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular