Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով` թռիչքի թույլտվությունը տրվել է երեք ամսով և այն ավարտվել է ապրիլին։
«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռների համար։ Մենք երեք ամսով թույլտվություն ենք տվել։ Թույլտվությունն ավարտվում է ապրիլին։ Մեր նախագահը [Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը] նույնպես սրա մասին հայտնել է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին: Դրանից հետո թռիչնքնեը դադարեցվել են»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah թերթը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Թուրքիան չի մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ուստի ռուսական ընկերությունները կարող են բիզնեսով զբաղվել հանրապետությունում։