ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահանի էֆեկտ. ընկերները փրկու՞մ են կորոնավիրուսից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Gazeta.ru-ն գրում է, որ որոշ մարդիկ կարծում են, որ հարազատներից և ընկերներից կորոնավիրուսով վարակվելու ռիսկերն ավելի քիչ են, ուստի նրանք թուլացնում են իրենց զգոնությունը և չեն հետևում անվտանգության միջոցներին: Այդ ամենը պարզել են իսպանացի հետազոտողները։ Ինչպես ցույց են տվել մի շարք փորձեր, ընկերների կողքին մարդիկ հակված են ավելի հազվադեպ օգտագործել դիմակներ, հակասեպտիկներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ և ավելի ցածր են համարում վարակի վտանգը նույնիսկ շրջապատող անծանոթներից: Պահպանողականներն ավելի են հակված նման պահվածքի, քան լիբերալները: Գիտնականների կարծիքով այս տվյալները պետք է հաշվի առնել հիվանդացությունը նվազեցնելու արշավներ մշակելիս։

«Ընկերներն ու ընտանիքը կարող են հարմարավետության զգացում ապահովել, բայց հավատալը, որ նրանք կպաշտպանեն ձեզ COVID-19-ով վարակվելուց, իռացիոնալ և վտանգավոր է, - ասել է հետազոտության հեղինակ դոկտոր Հյունջոնգ Կրիստալ Լին,- այս միտումը, որը մենք անվանել ենք «ընկերոջ վահանի էֆեկտ», կարող է ամրապնդել անվտանգության կեղծ զգացումը և խրախուսել ապագա վարակները»:

«Մենք կարծում ենք, որ առողջության անվտանգության արշավները պետք է ավելին անեն հանրությանը «ընկերոջ վահանի էֆեկտի» մասին կրթելու և ապագա համաճարակներին ավելի ամբողջական արձագանքելու համար հաշվի առնելով ինչպես վարակի ֆիզիկական ցուցանիշները, այնպես էլ ռիսկի հոգեբանական ընկալումը», - ասվում է. Դոկտոր Հելեն դե Վրիսը, ով հետազոտության համահեղինակն է: Ելնելով հետազոտություններից COVID-19-ի դեմ քարոզչության ժամանակ պետք է մարդկանց նախազգուշացնել ընկերների և ընտանիքի հետ ավելի ռիսկային վարքագծի մասին, եզրակացրել են գիտնականները։ Չնայած ավելի սերտ հարաբերություններին, այդ մարդիկ մնում են վարակի աղբյուր նույն չափով, որքան մյուսները, և ավելի սերտ շփումն առանց անվտանգության համապատասխան միջոցների մեծացնում է վարակի վտանգը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular