Հարյուրավոր իսկական հայրենասերների նոր ջոկատն ուղարկվել է Ուկրաինա. Կադիրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում հայտարարել է հանրապետությունից կամավորների նոր ջոկատ Ուկրաինա ուղարկելու մասին՝ մասնակցելու այնտեղ ռուսական ռազմական հատուկ գործողությանը։
«Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորների հերթական ջոկատ ենք ուղարկել։ Հարյուրավոր իսկական հայրենասերներ ամբողջ երկրից շուտով կժամանեն տեղակայման գոտի և կպայքարեն բանդերականների և ազգայնական չարքերի հետ», - ասել է Կադիրովը։
Նա ասել է, որ կամավորներից յուրաքանչյուրը վերապատրաստման ամբողջական դասընթաց է անցել: