Գերմանիայի կանցլերը կարծում է, որ Ուկրաինային տանկեր մատակարարելը կարող է միջուկային պատերազմի պատճառ դառնալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ուկրաինային տանկեր տալը կարող է միջուկային պատերազմի հանգեցնել: Շոլցը, որին խիստ քննադատում են Ուկրաինային ծանր զենքեր չտալու համար, այս մասին ասել է Spiegel-ին հարցազրույցում:
«Ամեն ինչ պետք է անենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պես գերզինված գերտերության միջև ռազմական բախումից խուսափելու համար: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի խուսափեմ էսկալացիայից, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. միջուկային պատերազմ չի կարող լինել: Դրա համար էլ ավելի կարևոր է, որ մենք յուրաքանչյուր քայլ դիտարկենք շատ ուշադիր և սերտորեն համակարգենք միմյանց հետ։ Ինձ համար առաջնահերթություն է ՆԱՏՕ-ի ուղղությամբ էսկալացիայից խուսափելը։ Այդ իսկ պատճառով ես չեմ կենտրոնանում հարցումների վրա կամ թույլ չեմ տալիս ինձ նյարդայնանալ աղմկահարույց կոչերից։ Սխալի հետևանքները դրամատիկ կլինեն»,-ասել է Շոլցը: