ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աշխարհի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Բրազիլիայի հայտնաբերման օր, Իսպանիա՝ Իզաբելա թագուհու օր, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգ՝ Օկլահոմայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904- թուրքական զորքերը գրավել են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղել՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղեր:

1918–Օսմանյան կայսրության ճնշման տակ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

1931-ԽՍՀՄ Ժողկոմխորհուրդը ընդունել է խորհրդային քաղաքացիության մասին որոշում։

1974 – ծնվել է ամերիկահայ բաս նվագող Շավո Օդաջյանը (System of a Down խումբ)։

1994– Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։

1996– Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։

2005-տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուաշի «Հայկական տոհմածառ» պատմագեղարվեստական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

- Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առեւտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:

2006-ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։

2015-Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

2018-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե, բանակցությունները տապալվել են: Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

571 —ծնվել է արաբ միակրոնության քարոզիչ Մուհամեդը, որը հանդիսանում է իսլամի կենտրոնական դեմքերից մեկը։

835 —վախճանվել է ճապոնացի քարոզիչ, ճապոնիայում ամենահարգի սուրբ բուդդիստ Կուկայը։

1370 —սկսվել է Փարիզի Բաստիլի կառուցումը։

1500 —Պեդրու Ալվարեշ Կաբրալայի ղեկավարած պորտուգալական էսկադրան հայտնաբերել է ապագա Բրազիլիայի ափերը։

1509 —հոր մահից հետո Անգլիայի թագավոր է դարձել Հենրիխ 8-րդը։

1529 —Իսպանիան և Պորտուգալիան կնքել են Սարագոսյան պայմանագիրը համաձայն որի՝ արևմտյան կիսագունդը նրանց միջև բաժանվել է գծով, որը գտնվում է Մուլուկկյան կղզիներից 297,5 լիգ հեռավորությամբ։

1658 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորելլին։

1707 –ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։

1724– ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը։

1737 — Քվեբեկում ստեղծվել է Կանադայում առաջին մետաղագործական վառարանը։

1838 —Նյու-Յորք է ժամանել  «Սիրիուս» մարդատար անիվային շոգենավը, որը առաջին նավն էր, որը անցել էր Ատլանտյան օվկիանոսը առանց առագաստներ օգտագործելու։

1850 –վախճանվել է էստոնացի բանասեր, գրող և ֆիզիկոս Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը։

1870– ծնվել է ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը Վլադիմիր Լենինը։

1881 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Կերենսկին։

1889 —ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Հարրիսոնը թույլատրել է Օկլահոման բնակեցնել սպիտակ վերաբնակիչներով։

1899 –ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։

1904 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերը։

1915–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք։

1937– ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։

1941 —հիմք ընդունելով 1937 թվականի հետազոտությունները՝ Ա․Լյուլկան ներկայացրել է իր ստեղծած երկկոնտուրանի տուրբոռեակտիվ շարժիչը։

1943 —Ալբերտ Հոֆմանը կատարել է ԼՍԴ-ի հալյուցինոգեն հատկությունների մասին առաջին հայտարարությունը։

1952 —35 միլիոն ամերիկացիներ դիտել են Նևադայում ատոմային ռումբի փորձարկման ուղիղ եթերը։

1964-Տանգանիկան և Զանզիբարը հայտարարել են իրենց միավորման և Տանզանիա պետության ստեղծման մասին։

1969-ԱՄՆ-ի Հյուստոնում կայացել է աչքի առաջին փոխպատվաստումը։

1992– Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ։

2005 —Չինաստանի Չունցին քաղաքի մերձակայքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով փլվել է երեք շենք, զոհվել է 19 մարդ։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular