Ֆրանսիայի 63-ամյա քաղաքացին հանկարծամահ է եղել Արմավիրում եզդիների սրբավայրի տարածքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 20-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։
Նշված վայր է մեկնել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության խմբի ավագ տեսուչի գլխավորությամբ: Պարզվել է որ Ակնալիճ գյուղի «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 63-ամյա Շիրին Ս.-ի ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը, նա հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: