ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստակամության ազդանշաններ չեն ուղարկել՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք նման ազդանշաններ չենք ստացել: Մենք դրանց չենք էլ սպասում»,- ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով, Վաշինգտոնն ու Փարիզը փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով համագործակցել ՌԴ-ի մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ակտիվությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ պատահական չէ։

«Ինչպես Բրյուսելի անամոթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների թեման (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից անցյալ տարի առաջարկված օրակարգը (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)»,- ասել է Զախարովան։

Նա նաև վերահաստատել է Մոսկվայի հանձնառությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացմանը։

«Միևնույն ժամանակ, մենք վճռական ենք ամեն կերպ նպաստելու խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշինքի և գործընկերության կապերով», - հավելել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular