ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ գա, կհասկանա, որ ցեղասպանություն է. Զելենսկին Մակրոնին հրավիրել է Ուկրաինա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանն Ուկրաինայում «ցեղասպանությունը» չճանաչելու վերաբերյալ։ Այս համատեքստում նա ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է Ուկրաինա։

Զելենսկու խոսքով՝ երբ Մակրոնը ժամանի Ուկրաինա, կհասկանա, որ դա «ցեղասպանություն» է։ Նա այս մասին ասել է BFMTV-ին:

«Կարծում եմ, որ Մակրոնը դա ձևակերպել է իրավական տեսանկյունից: Եվ ես իսկապես հավատում եմ, որ նա կհասկանա, որ սա ցեղասպանություն է, երբ գա այստեղ: Ես հրավիրում եմ նրան, ինչպես յուրաքանչյուր առաջնորդի», - ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել էր Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել «ցեղասպանություն», ինչպես որ արել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա հայտարարել էր, որ ուկրաինացիներն ու ռուսները «եղբայրական» ժողովուրդներ են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular