ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր երկրի 70 տոկոսը մարդը հանձնել է, հիմա էլ ավելի վատ բաներից է խոսում, իսկ դուք ոչինչ չեք ասում. Գագիկ Գինոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հետ զրուցել ենք մեր երկրում առկա իրավիճակից, հետագա զարգացումներից, ընդդիմության ցույցերից և հնարավոր հեղափոխությունից:

«Ես կարծում եմ, որ որևէ մեկը, ով մինչև հիմա եղել է իշխանության, ամոթ պետք է ունենա գոնե հադես չգալու հայտարարություններով, որ ինքը գալիս է ինչ-որ բան փոխելու, որովհետև Հայաստանում անկախության տարիների՝ սկսած հիմնադիր կոչվող նախագահից, ով հայտարարում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, մինչև վերջին վարչապետը, որևէ մեկը լավ բան չի արել՝ բացի երկիրը թալանելուց, ազգայինը ոտնահարելուց: Եթե այսօրվա ընդդիմությունն այլ օրակարգ ունի, խնդիր չկա, բայց գալու է նույն տականքը, ով բերել է այս օրվան, գալու են նրանք, ովքեր առանց գաղափարի բանակ էին կերտում: Որևէ մեկը, ով եղել է իշխանության և գիտի իր իշխանության հետևանքները, իրավունք չունի իշխանության հավակնություն ունենալու, քանի որ հենց իրենք են պատասխանատու այն բանի համար, որ ժողովուրդը ձեռքերի վրա այսօր իշխանության է բերել անհասկանալի մեկին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գինոսյանը:

Գինոսյանի խոսքով՝ որևէ բան, որն ընդդեմ է, հաջողություն չի կարող ունենալ.

«Ընդդեմ Սերժ Սարգսյանի համախմբվեցինք, տեսանք՝ ինչ դուրս եկավ: Մեր սխալը հենց ընդդեմ, ոչ թե հանուն համախմբվելն է: Երբ մենք հանուն ազգայինի, ազգային արժանապատվության, պետականության կկանգնենք և ոչ թե ընդդեմ ինչ-որ մի տականքի կամ մեկ ուրիշ տականքի, նախկին կամ ներկա տականքի, այդ ժամանակ էլ հաջողության կհասնենք: Հիշում եք հայտնի հեքիաթը, երբ հրեշին հաղթողը ինքն է վերածվում հրեշի:

Դեռ 1991 թվականին Լեոնիդ Ազգալդյանը գոռում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Հիմա ընդդիմությունը լոզունգ է հանել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. 30 տարվա մեջ միայն այդ հանճարեղ մի՞տքը երկնեցիք: Այսինքն, նորմալ է, որ Արցախը կարող է այլ կարգավիճակ ունենալ, միայն թե Ադրբեջա՞ն չլինի, դրսևորումն է անհասկանալի: Մյուս կողմից էլ իշխանությունների ձևակերպումներն են անհասկանալի. մենք անում ենք հանուն անվտանգության: Անվտանգ է նաև ստրուկը և անվտանգության պաշտպանը հենց իրեն ստրկացնողն է, ով մինչև վերջին քրտինքը, մինչև արյան վերջին կաթիլը նրան քամելու է, հարստահարելու և շահագործելու: Դեռ 100 տարի առաջ Նժդեհն ասում էր, որ ինքնապաշտպանությունը Հայ Առաքելական եկեղեցու դավանանք պիտի դառնա, իսկ հիմա մենք խոսում ենք անվտանգությունից: Դա կենդանական բնազդ է, իսկ մարդու տեսակը, առավել ևս աստվածաշնորհ տեսակի համար, մինչև վերջ իր ազգային արժանապատվությունը պահելն է»:

Անդրադառնալով Արցախում Փաշինյանի նկատմամբ տիրող տրամադրություններին, Գինոսյանը նշեց.

«Նախ, ծաղր է, որ մի իշխանություն, որը չի ընդունում Արցախը և գոնե նախկին տարբերակը, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչ-որ փաստաթղթեր կամ համաձայնագիր է ստորագրում: Ո՞վ եք դուք, որ ստորագրեք. սա արդեն ծիծաղելի է, բայց ծիծաղելիից այն կողմ դավաճանական է Արցախի իշխանությունների դրսևորումը, ովքեր չեն բարձրաձայնում, որ այդ մարդը որևէ իրավասություն չունի իրենց անունից պայմանագրեր ստորագրելու:  Ձեր երկրի 70 տոկոսը մարդը հանձնել է, հիմա էլ ավելի վատ բաներից է խոսում, իսկ դուք ոչինչ չեք ասում, չեք ասում՝ դու այստեղ ոչ մի կապ չունես, Արցախի կողմից ընտրված ղեկավար չես, և Արցախը քեզ չի ընդունում, չի լիազորում բանակցել Արցախի անունից»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular