ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ մտավորականներից ովքե՞ր են միանալու ընդդիմության բողոքի ակցիաներին. հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն արդեն երեք օր է՝ Ազատության հրապարակում է և հայտարարել է, որ տուն չի գնալու, քանի որ ժամանակն է քայլեր ձեռնարկել հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։ Նա նաև հայտարարել է, որ ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են լինելու, ընդդիմությունը որոշել է ապակենտրոն ու ցանցային պայքար սկսել:

1or.am-ը պարզել է, թե հայ մտավորականներից ովքեր են պատրաստվում մասնակցել նախատեսվող բողոքի ակցիաներին.

«Դուք չգիտե՞ք, որ ես մտավորական չեմ, որպես մտավորական հանդես չեմ գալիս և չեմ հասկանում՝ ինչ է նշանակում մտավորական: Ես մեկնաբանություններ չունեմ այս իշխանությունների վերաբերյալ». Սասուն Պասկևիչյան

«Օրը գա, բարին հետը, ես ի՞նչ իմանամ: Ես վախենում եմ՝ վատ բաներն ավելի արագ կատարվեն, քան մեր բողոքի ակցիան». Դավիթ Հակոբյան

«Դեռ չեմ որոշել». Բաբկեն Չոբանյան

«Ես մասնակցությունս ունեցել եմ առաջին իսկ օրերից, եթե բացեք իմ էջը, կտեսնեք մտավորականի կարծիքը, որը ես ունեմ դեռ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ թուղթը ստորագրելուց հետո». Տիգրան Ներսիսյան

«Ես պարբերաբար ի՛մ բողոքի ակցիաներն եմ անում լրատվամիջոցներով և իմ սեփական հեղինակային հաղորդման միջոցով: Ես կողմ եմ բոլոր նրանց, ովքեր հանուն հայի են ելել, այլ ոչ թե ընդդեմ ինչ-որ մի ուժի, եթե մենք հանուն հայի ելնենք, ում փորձում ենք հիմա ընդդեմ գնալ, միանգամից լուսանցքից դուրս է հայտնվելու և ի վերջո իշխանությունից ինքնակամ կամ ոչ ինքնակամ, միևնույնն է, հեռանալու է». Գագիկ Գինոսյան

«Մինչև հիմա որևէ  ակցիա, հանրահավաք չի եղել, որ Հանրապետական կուսակցությունը լուրջ մասնակցություն չունենա, և անհնար է, որ հետագայում էլ չմասնակցի: Ես կարծում եմ, որ ցանցային այս պայքարն ավելի մեծ ուժ ու դինամիկա պետք է ստանա և այդ պարագայում Հանրապետականն իր անելիքը միշտ իմանում է, միայն թե կարողանա այս իշխանություններին տեղից շարժել, որովհետև այսօր բոլոր կարմիր գծերն անցել են, և այս պարագայում, կարծում եմ, ոչ միայն մտավորականները, այլ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչ վտանգի առջև են կանգնած Հայաստանի և Արցախի Հանրապետությունները և ոտքի կանգնեն». Կարինե Աճեմյան

«Ես իմ տեսակետն ունեմ, բայց դա չի նշանակում, որ պետք է պարտադիր գնամ, կանգնեմ սրա-նրա կողքը և տարբեր անեծքներ լսեմ: Համենայն դեպս, բաներ կան, որոնց հետ համամիտ չեմ և չեմ կարծում, որ թուրքը կարող  է հային բարեկամ լինել, բայց դա չի նշանակում, որ ես պետք է գնամ, կանգնեմ այնտեղ, որ հասկանան՝ ես ընդդիմության կողմից եմ, թե պետության: Ես իմ հայրենիքի՛ կողմից եմ». Արմեն Էլբակյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular