ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կյանքի կոչելու Պուտինի և Փաշինյանի լայնամասշտաբ պայմանավորվածությունները. Միշուստին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի կառավարությունն անելու է անհրաժեշտ ամեն ինչ Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու համար, որի շուրջ երեքշաբթի երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Այս մասին չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Նախարարների կաբինետի ղեկավար Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ երեկ կայացած բանակցություններում Դուք լայնամասշտաբ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ գրեթե բոլոր ոլորտներում, որոնք մեր երկրների օրակարգում են։ Ռուսաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կյանքի կոչելու որոշումները, որոնք ընդունվել են ամենաբարձր մակարդակով»,- վստահեցրել է Միշուստինը։

Նա հավելել է, որ Մոսկվան առաջարկում է արագացնել Երևանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

«Մենք առաջարկում ենք արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա։ 

Միշուստինը հավելել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, այնտեղ խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ ՌԴ կաբինետի ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու» պայմանավորվածությունների իրականացմանը։

«Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը, կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը` ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների»,- ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետը հավելել է, որ Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ պետությունների կողմից անօրինական պատժամիջոցների համատեքստում, կարևոր է երկկողմ առևտրում ազգային արժույթների ավելի ակտիվ օգտագործումը, արդյունաբերական համագործակցության զարգացումը և բոլոր ուղղություններով փոխադարձ առևտրի ընդլայնման նոր հնարավորություններ բացելը։

Նա շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ռուսաստան կատարած այցի համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Մոսկվային և Երևանին կապող բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար։

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականին պետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular