ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը բացատրել է, թե ինչու է համաճարակը մեծացրել շաքարախտով հիվանդների թիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Rg.ru-ն գրում է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի ֆոնին ավելացել է նաև շաքարախտով հիվանդների թիվը: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին ասել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։

Նրա խոսքով, պատճառների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ բոլոր դեպքերը մանրազնին ուսումնասիրվում են։ Նա, սակայն, ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ օրգանիզմում շաքարը կարող է բարձրանալ, օրինակ, կորոնավիրուսի բուժման ֆոնին։ Հիվանդներին հաճախ նշանակում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են պրեդնիզոլոնը և դեքսամետազոնը (գլյուկոկորտիկոստերոիդներ), իսկ նրանք նվազեցնում են բջիջների զգայունությունը սեփական ինսուլինի նկատմամբ, զարգանում է ինսուլինակայունություն, որն իր հերթին հանգեցնում է արյան մեջ գլյուկոզի ավելացմանը:

Բացի այդ, բժիշկը կարծում է, որ հիվանդության ցանկացած ծանր ընթացք, որի պատճառով մարդը ընկնում է ինտենսիվ թերապիայի պալատ կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք (վարակ, արյունահոսություն, տրավմա), առաջացնում է ինսուլինին ճնշող հորմոնների կտրուկ աճ՝ ներառյալ ադրենալինի, գլյուկոկորտիկոիդների (մակերիկամի հորմոններ), գլյուկագոնի (ենթաստամոքսային գեղձի հորմոն), սոմատոտրոպ հորմոնի (աճի , հիպոֆիզի հորմոն) և ցիտոկինների, որոնք հորմոնանման սպիտակուցներ և պեպտիդներ են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular