ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում զարմացած են ծխելու արգելքի պահպանմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանում մարտի 15-ից մտցված ծխելու արգելքը զարմանալիորեն հարգվում է քաղաքացիների կողմից: Այդ մասին ասել է հանրապետության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Ըստ Բազարչյանի այդ արգելքը կարող էր պահպանվել այնպես, ինչպես վերջերս պահպանվում է QR կոդերը ստուգելու պահանջը, բայց բոլորովին այլ կերպ է ստացվել։ Փորձագետը հիշեցրել է, որ մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ռեստորաններում և սրճարաններում թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային ծխախոտի և այլ ծխախոտային արտադրանք ծխելու լիակատար արգելքը։ Իսկ ավելի վաղ՝ հունվարի 1-ից, սկսել էր գործել ցուցափեղկերում ծխախոտի արտադրանքի բաց տեղադրման և խանութներում դրանց գովազդի արգելքը։ Բազարչյանի խոսքով երկու դեպքում էլ այդ օրենքների խախտումները հատուկենտ են, ընդհանուր առմամբ քաղաքացիները պատրաստակամորեն են ընդունել դրանք։ Նա նշել է, որ որոշ քաղաքացիներ նույնիսկ որոշել են, որ փողոցներում կամ զբոսայգիներում ծխելը ևս չի թույլատրվում, թեև օրենքի պահանջները դրա վրա չեն տարածվում։ «Կյանքը ցույց տվեց, որ ծխողները մի քանի քայլով հանգիստ հեռանում են սրճարանից, ծխում ու վերադառնում։ Ես ինքս են տեսնում դա, քանի որ ոտքով աշխատանքի եմ գնում Կոմիտասի պողոտա կենտրոնով և Կասկադով, ինչպես նաև նույն կերպ վերադառնում եմ տուն»,- շեշտել է նա։

Փորձագետը նշել է, որ արգելքները կոչված են հանելու ծխողի դրական կերպարը։ «Ներդրվող արգելքների իմաստը նաև նրանում է, որ ծխելը չ​​ասոցացվի ինչ որ հաճելի բանի, ապրելակերպի հետ, և հետո այն դադարում է աչքի համար սովորական լինելուց»,- ասել է Բազարչյանը։ Փորձագետի կանխատեսմամբ եթե օրենքը շարունակի գործել լիարժեք, ապա առաջիկա երկու տարում կարելի է փոփոխություններ ակնկալել հանրային առողջության ոլորտում, իսկ 5-7 տարի հետո ծխելու հետ կապված խրոնիկ հիվանդությունների կրճատում կլինի։ Իսկ արդեն 10 տարի անց փոփոխություններն արմատական են լինելու, ամփոփել է Բազարչյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular