ՌԴ-ն այս փուլում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ծրագրեր չունի. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀակամարտության ներկա փուլում Ռուսաստանը դիտարկում է միայն Ուկրաինայում սովորական սպառազինության տարբերակը, ոչ թե միջուկային: Այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս փուլում մենք դիտարկում ենք սովորական սպառազինության տարբերակը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չկան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոք նույնիսկ չի մտածում նման գաղափարի մասին։