ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս 1 ամիս. ՌԴ հրթիռային հարվածները կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը. Զելենսկու գրասենյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը կշարունակի հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային մինչև պատերազմի վերջին օրը։ Այս մարտավարությունը կշարունակվի առնվազն ևս մեկ ամիս։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչը, գրում է РБК-Украина-ն։

«Պատրանքներ չպետք է լինեն, հրթիռային հարձակումները մեր քաղաքների վրա կշարունակվեն մինչև պատերազմի վերջին օրը, և այժմ ապահով վայրեր չկան», - ասել է նա:

Արեստովիչը կարծում է, որ Ռուսաստանը հրթիռների մի մասը կթողնի «ՆԱՏՕ-ի հետ սարսափելի պատերազմի համար»։

«Բայց կարծում եմ, որ մի ամիս էլ կհարվածեն, այստեղ պետք է այս առումով պատրանքներից ազատվել»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular