ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ըմպելիքներն են օգտակար նիհարելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առջևում ամառ է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում են` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։ Մարդիկ, որոնք ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, չպետք է մոռանան օրական 8 բաժակ ջուր խմել։ 

1or.am հաղորդմամբ՝ ջուրը չի պարունակում կալորիաներ, շաքարավազ և նատրիում և ավելի լավ է օգնում պահպանել օրգանիզմում ջրային բալանսը։ Ջուրը նաև առանցքային դեր է խաղում լիպոլիզի գործընթացում, որն օրգանիզմն օգտագործում է ճարպերն այրելու համար: Համի համար ջրի մեջ կարելի է ավելացնել կիտրոն և անանուխ։ 

Սակայն ջուրը միակ ըմպելիքը չէ, որը կարելի է խմել նիհարելիս։

Կանաչ թեյը նույնպես նիհարելու համար օգտակար ըմպելիքների ցանկում է։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ կատեխիններով: Ենթադրվում է, որ վերջիններս նույնպես նպաստում են նյութափոխանակության արագացմանը։

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս խմել մատչա՝ հակաօքսիդանտների և կատեխինների ավելի մեծ կոնցենտրացիայով կանաչ թեյ, քան տերևավոր կանաչ թեյը:

Մեկ այլ առողջարար ըմպելիք նիհարելու սննդակարգում կարող է լինել կեֆիրը։

Կեֆիրը պարունակում է նաև կոնյուգացված լինոլաթթու, որն օգնում է նվազեցնել ճարպը և բարելավել իմունային ֆունկցիան:

Սննդաբանների կարծիքով՝ կարելի է երբեմն խմել սմուզիներ և սպիտակուցային կոկտեյլներ. սա լավ միջոց է թարմանալու համար։ Բացի այդ, սմուզիում պարունակվող մրգերն ու բանջարեղենը կօգնեն բարձրացնել օրգանիզմի ջրային բալանսը։

90-ից 100 տոկոս ջուր պարունակող մթերքների թվում են մուշկի դդումը, ձմերուկը, ելակը և սպանախը: 70-ից 89 տոկոս ջուր պարունակող մթերքները ներառում են նաև բանան, նարինջ, տանձ, արքայախնձոր, ավոկադո, գազար եւ մածուն: Այս ամենը կարելի է ավելացնել շեյքերին՝ ջրի և վիտամինների ընդունումը խթանելու համար:  

Սև սուրճը նիհարելու համար նախատեսված ըմպելիքների ցանկում է , քանի որ այն պարունակում է սննդակարգի համար անհրաժեշտ հակաօքսիդանտներ։

Սակայն մասնագետները զգուշացնում են, որ խորհուրդ չի տրվում օրական 4 բաժակից ավելի սուրճ խմել։    




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular