ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքապետարանը սպանդանոց կառուցելու թույտվություն է տվել, փոխարենը «օբյեկտ» է կառուցվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեր խմբագրությունում ահազանգ ստացանք, որ Գյուլագարակ-Ամրակից ճանապարհին համայնքը սպանդանոց կառուցելու թույլտվություն է տվել, բայց դրա փոխարեն կառուցում են «օբյեկտ»:

Գյուլագարակ համայնքի բնակիչ Արմեն Առաքելյանին շինարարության թույլտվություն տրամադրելու մասին համայնքի նախկին ղեկավար Մհեր Գևորգյանի՝ 2020 թվականի հունվարի 14-ի որոշմանը կարելի է ծանոթանալ Գյուլագարակ համայնքի պաշտոնական էջում.

No description available.

1or.am-ի հետ զրույցում Գյուլագարակ խոշորացված համայնքի առաջատար մասնագետ, հողաշինարար Արեն Ֆրանգյանը, պատասխանելով սպանդանոցի փոխարեն այլ շինություն կառուցելու վերաբերյալ մեր հարցին, նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում.

«Կգնանք, կնայենք, բայց չեմ կարծում, որովհետև մենք թույլտվությունը սպանդանոցի համար ենք տվել: Հողի նշանակությունը սահմանված կարգով փոխվել է գյուղատնտեսական-արտադրականի, պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակներում նախատեսվում է կառուցել սպանդանոցը»:

Մենք կապ հաստատեցինք նաև Արմեն Առաքելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին իրենք սպանդանոց են կառուցում, բայց եթե հանկարծ սպանդանոցների օրենքը լիարժեք չգործի, կարող են փոխել շինության նշանակությունը.

«Մեր հիմնական գործը հենց սպանդանոցն է, մեկ ուրիշն էլ Վանաձորում ունենք: Այս պահին մենք սպասում ենք, սպանդանոցների մասին օրենքը բացարձակապես չի գործում, չգիտենք՝ վաղն այս երկրում սպանդանոց գործելու՞ է, թե՞ ոչ, բայց այս պահին դեռ կառուցում ենք: Մենք հույս ունենք, որ օրենքը կգործի, բայց եթե հանկարծ այդպես չլինի, մեր գործող սպանդանոցն էլ կարող ենք, օրինակ, պահեստ դարձնել»:

Թերեզա Սարուխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular