ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ախոռապետության ճարտարապետները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Aravot.am»-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի կազմում Արցախն անվտանգ լինի՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Քանի որ արդեն 30 տարվա խնդիր ունեցող ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին է խոսքը գնում, այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը որպես այդպիսին չլինի ինչպես որ ադրբեջանական այլ համայնքներ են: Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ ու կարծում եմ՝ այսօր պետք է հմուտ ձևով աշխատել: Այդ կարգավիճակը թե ինչպիսին կլինի՝ այսօր աշխարհում մի քանի կարգավիճակ ունեցող տարածքներ կան, որոնք մինչև անգամ 2 երկրի իրավունքների շրջանակում են: Թե ընթացքում միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ես կարծում եմ, որ մենք պետք է կայուն լինենք, ցանկացած պահի համախմբվենք իշխանության շուրջը, որ կարողանանք առավել ցանկալի փաստաթղթերի արդյունք գրանցենք»: 

Փաստորեն Սուքիասյանն առաջարկում է համբերատար սպասել ու տեսնել, թե միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ավելի ճիշտ՝ ադրբեջանական որ համայնքի հետ կնույնականացնեն Արցախը։ Երևի Սուքիասյանը չի լսել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե մենք ոչ թե ախոռ ենք, այլ պետություն։ Որովհետև այն, ինչ Սուքիասյանն է հայտարարում, լրիվ ախոռի ու ախոռատիրոջ տրամաբանության մեջ է։ Բայց կարևորը դա չէ, կարևորը արձանագրումն է՝ Գռզոն կատարել է իր ընտրությունը՝ նա կայուն ախոռապետության կողմնակից է, կարևորը՝ մեջը փող կա։ Իր համար։ Փողն է կարևորը, դրա համար էլ 30 տարի անընդհատ՝ «ցանկացած պահի համախմբվել է» ցանկացած իշխանության կողքին։ Հենց փողից թեթև նեղվել է, ընդդիմադիր է ինքնառաջադրվել։ Հիմա գտել է իր տեղը «ախոռում», որտեղ իր պես հմուտներն ու կայուններն են։ 

Գոհար Վեզիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular