Պետերբուրգում հայտնել են Ուկրաինայում ռուս գեներալի մահվան մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւթերորդ բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովը, ով զոհվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ, հուղարկավորվել է Սանկտ Պետերբուրգում՝ Սերաֆիմովսկի գերեզմանատանը։ Այս մասին Telegram-ում հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի խոսքով՝ Ֆրոլովը զոհաբերել է իր կյանքը, որպեսզի Դոնբասի երեխաները, կանայք և ծերերն այլևս չլսեն ռումբերի պայթյունները։
Սանկտ Պետերբուրգի ղեկավարը Ֆրոլովին անվանել է «իսկական հայրենասեր, խիզախ ու քաջ մարդ»։