ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը նշել է COVID-19-ի յոթ ձև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Online47.ru-ն գրում է, որ մասնագետների կարծիքով կորոնավիրուսը կարող է ազդել մարդու գրեթե բոլոր օրգանների վրա։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է COVID-19-ի յոթ ձևերի մասին: Դրանք ցուցակագրել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Անտոնինա Պլոսկիրևան։

Պլոսկիրևան խոսել է Covid-ՍՇՎ-ի՝ սովորական հարբուխանման  սուր շնչառական վիրուսային վարակի մասին։ Մասնագետը նշել է նաև կովիդային թոքաբորբը և կովիդ անոսմիան (հոտառության հատուկ խանգարումներ): Մեկ այլ ձև է նեյրոկովիդը, որի դեպքում վիրուսն ազդումէ նյարդային բջիջների, ներառյալ ուղեղի բջիջների վրա: Բացի այդ, նշվել է կորոնավիրուսային վարակի ստամոքս-աղիքային ձևը, որը ընթացքով նման է սուր աղիքային վարակներին։ Ռոսպոտրեբնադզորն առանձին առանձնացրել է COVID-19-ի ասիմպտոմատիկ ձևը՝ ընդգծելով, որ այն կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ վարակվածն ակտիվորեն վիրուս է արտազատում և վարակում ուրիշներին։ Կորոնավիրուսի մեկ այլ ձև է համակցվածը, որի դեպքում հիվանդն ունի վարակի մի քանի տեսակների նշաններ, մանրամասնել է Պլոսկիրևան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular