ԽՍՀՄ ժամանակների աստղ Ստաս Նամինը բացատրել է, թե ինչու՞ է որոշել ստանալ Հայաստանի անձնագիր հենց այս ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTsargrad.tv-ն գրում է, որ Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) հայազգի խորհրդային և ռուս հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր է։ Rusarminfo-ի հետ զրույցում նա խոսել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին։ Անցյալ նոյեմբերին Նամինը վերջապես որոշել է, որ իրեն հայկական անձնագիր է պետք։ Երաժշտի խոսքով դա տեղի է ունեցել հայ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ սիմֆոնիկ համերգների ժամանակ։ Նամինն ասել է, որ նման մտքեր իրեն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի մասին հոդված գրելուց հետո։ Կոմպոզիտորի խոսքով Հայաստանն այժմ ծանր վիճակում է, իսկ պատերազմի ժամանակ նրան թվում էր, թե պետք է մոտ լինել Հայաստանին։
Միաժամանակ նա հիշեցրել է Հայաստանում կայացած համաժողովի իր հաջող ելույթը, որը նվիրված էր իր պապիկին՝ հեղափոխական Անաստաս Իվանովիչ Միկոյանին։ Այդ իրադարձությունից հետո Նամինը որոշել է, որ կարևոր է ցույց տալ իր ազգակցական կապը «աշխարհում ամենահայտնի հայի հետ»։ Նամինը նշել է, որ ինքն արդեն 70 տարեկան է և այս կյանքից իրեն իրականում ոչինչ պետք չէ։ Միակ բանն այն է, որ նա պարզապես ուզում է հայտարարել, որ ինքը հայ է։ Նամինը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին, կազմակերպել է այդ համաժողովը, հիմա էլ գիրք է գրում։ «Եվ այն պահին, երբ ինձ ոչինչ պետք չէ, ես ուղղակի Ռուսաստանի, աշխարհի և նաև Հայաստանի համար հայտարարում եմ, որ հայ եմ»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ իր որդին՝ Անաստասը նույնպես Հայաստանի քաղաքացիություն է ստանալու։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am