ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կատուն առյուծից չեն տարբերում. ամենամարտունակ ցեմենտը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք լուսանկար, ըստ որի՝ Վրաստանում հայկական «Արարատցեմենտ» գործարանի արտադրած ցեմենտի 50 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 9 լարիով:

Այսինքն հայկական մեկ պարկ ցեմենտի գինը Վրաստանում 1900 դրամ է, այն դեպքում, երբ նույն այդ ապրանքի գինը Հայաստանում 3200 դրամ է` 1.7 անգամ ավելի թանկ: Երեկ «Արարատցեմենտը» արձագանքել է այդ հրապարակմանը: Իվետա Տոնոյանի անունից տարածվել է գրեթե միջազգային դավադրություն բացահայտող մի հայտարարություն:

Մեջբերենք այն ամբողջությամբ. «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տեղ գտած հրատարակումն այն մասին, թե իբր «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը Վրաստանում ավելի էժան է վաճառվում, քան Հայաստանում՝ լիովին չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ դա «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը չէ, այլ կեղծված արտադրանք է, քանի որ «Արարատցեմենտի» արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է եւ քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները: Այդ խնդրի հետ մենք բազմիցս ենք բախվել: 2-րդ՝ «Արարատցեմենտ» գործարանն իր արտադրանքը վերջին անգամ 68 տոննա ծավալով Վրաստան արտահանել է նախորդ տարվա մայիս ամսին՝ մեկ տոննան 80 դոլար սակագնով, որը Հայաստանում ցեմենտի բացթողման արժեքն է՝ առանց ԱԱՀ-ի: 2015-ի մայիսից հետո մենք Վրաստան արտադրանք չենք արտահանել, այնպես որ անիմաստ է մութ սենյակում կատու որոնել եւ փորձել անհարկի շահարկել գործարանի եւ Գագիկ Ծառուկյանի անունը»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարությանը կից ներկայացված է նաեւ լուսանկար, որում պատկերված է «Արարատցեմենտի» արտադրանքի փաթեթավորումը, որը տարբերվում է Վրաստանում վաճառվող ցեմենտի պարկից:

Մի պահ դնենք մեզ դյուրահավատի տեղ ու համարենք, որ «Արարատցեմենտի» արտադրանքը լավագույնն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Արեգակնային համակարգում, դա մի այնպիսի բրենդ է, որ անբարեխիղճ գործարարները կեղծում են «Ադիդասի», «Պումայի» արտադրանքները կեղծելուն զուգահեռ: Եվ ընդհանրապես, հայտարարության մեջ բերված բացարձակապես բոլոր փաստերը լիովին համապատասխանում են իրականությանը, ներառյալ մութ սենյակում կատու որոնելու եւ Գագիկ Ծառուկյանի անունը անհարկի շահարկելու մոլուցքը: Չնայած հասկանալի չէ, թե ով է մութ սենյակի այդ կատուն:

Բայց նույնիսկ այս դեպքում պատկերը բոլորովին չի փոխվում, եւ հայտարարությունը ամենեւին չի ցրում այն իրականությունը, որ Հայաստանի ցեմենտի շուկան փակված է, որպեսզի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» իր արտադրանքը կարողանա իրացնել չափազանց բարձր գներով եւ հավելյալ շահույթներ ստանա: Այդ մասին ակնարկներ արդեն կան վերը մեջբերված հայտարարության մեջ. ««Արարատցեմենտ» գործարանն իր արտադրանքը վերջին անգամ 68 տոննա ծավալով Վրաստան արտահանել է նախորդ տարվա մայիս ամսին...»: Եթե այդ ցեմենտը լավագույնն է տարածաշրջանում, ապա ինչո՞ւ շուկա չի գտնում հարեւան Վրաստանում: Բայց սա անուղղակի ապացույց է:

Կան նաեւ ուղղակի ապացույցներ: Վրաստանում 9 լարիով, կամ 1900 դրամով վաճառվում են տարբեր տեսակի ու ֆիրմաների արտադրած ցեմենտ: Իսկ ամենալավ ցեմենտի գինը 12 լարի է` 2500 դրամ, բայց ոչ երբեք 3200 դրամ: Ու տարբեր երկրներից Վրաստան հասնող եւ մանրածախ շուկայում 1900 դրամով վաճառվող ցեմենտը ոչ մի կերպ ճանապարհը չի շարունակում մինչեւ Հայաստան, որպեսզի այստեղ վաճառվեր 2000 դրամով: Ի՞նչ է, ոչ ոք չի՞ ուզում 2000 դրամանոց ցեմենտ վաճառել մի շուկայում, որտեղ ցեմենտի ամենաէժան գինը 3100 դրամ է:

Այստեղ, իհարկե, կարող է հնչել պնդում, թե այդ էժան ցեմենտը Հայաստանի շուկա մտցնելու դեպքում այն պետք է մաքսազերծվի, եւ դրա արդյունքում այն կթանկանա: Նման պնդումների հեղինակներին միանգամից հակադարձենք, որ Վրաստանում 1900 դրամով վաճառվող ցեմենտը այդ գինը ստանում է հենց Վրաստանում մաքսազերծելուց հետո: Որեւէ այլ երկրից Հայաստան ուղղվող ցեմենտը չի մաքսազերծվում Վրաստանում, ապա նաեւ Հայաստանում: Այն մաքսազերծվում է միայն ՀՀ սահմանին, եւ վերջնական գները Հայաստանում եւ Վրաստանում չեն կարող շատ տարբերվել:

Բայց սա էլ մի կողմ թողնենք: ՌԴ-ից ՀՀ ներկրելու դեպքում ցեմենտը ընդհանրապես չի մաքսազերծվում: Իսկ գիտե՞ք, որքան արժե ցեմենտը Հայաստանի հետ միեւնույն մաքսային տարածքում գտնվող ՌԴ-ում: Մեկ պարկ լավագույն, ամենաթանկ ու որակյալ ցեմենտը արժե 1600 դրամ: Մեծ խմբաքանակներով ՌԴ-ից Հայաստան ցեմենտը տեղափոխելու դեպքում դրա գինը Հայաստանում կդառնա 2000-2100 դրամ, ոչ ավելին: Բայց նույնիսկ մեր ռազմավարական գործընկերը հանդիսացող ՌԴ-ից ոչ մի գործարար ցեմենտ չի ներկրում Հայաստան:

Մի խոսքով, որ տեսանկյունից էլ նայենք, ինչ փաստեր էլ համադրենք, ակնհայտ է, որ ցեմենտի հայաստանյան շուկան ըստ էության փակված է հանուն այսպես կոչված «ներքին արտադրողի», տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի»: Եվ արդյունքում Հայաստանում ցեմենտը անգամներով է թանկ, քան տարածաշրջանի այլ երկրներում: Ու երբ մեր պաշտոնյաները ձեռքները ծնկներին խփելով ու մազերը պոկոտելով ողբում են Հայաստանում շինարարության ծավալների նվազման թեմաներով, կարող են ողբալու փոխարեն մի քիչ հաշվարկներ անել ու պարզել, թե ինչու է այդպես:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular