ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրտուալ լաբորատորիա՝ բջջային հավելվածում. «TakeAR» թիմը դրամաշնորհի է արժանացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դրամաշնորհային մրցույթին ընկերներն են խորհուրդ տվել մասնակցել, մի քանի անգամ առաջարկեցին, մենք էլ որոշեցինք մասնակցել»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է «TakeAR» թիմի անդամներից Արեգ Ամիրաղյանը:

Ընկերների հորդորները լսելիս՝ Արեգը երևի չէր էլ պատկերացնում, որ Ամերիաբանկի կողմից հայտարարված «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի գլխավոր մրցանակը՝ 3 միլիոն դրամ, բաժին է հասնելու հենց իրեն և ընկերներին` իրենց գաղափարն իրագործելու համար:

Տղաների նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել AR և VR տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն.

«Ունենալով որոշակի փորձառություն այս ոլորտում՝ իրականացնելով հարցումներ ուսուցիչներից ու մասնավորապես աշակերտներից, եկել ենք այն եզրակացության, որ մասնավորապես բնագիտական առարկաների նկատմամբ տարեցտարի նկատվում է հետաքրքրվածության անկում։ Աշակերտների համար անընդմեջ ինֆորմացիայի վիզուալիզացմանը գնացող աշխարհում դասագրքերի բովանդակությունը դառնում է անհետաքրքիր, քանի որ բացակայում կամ պակասում են աշակերտին նյութը արագ, առարկայական և կիրառական մատուցման մեթոդները»,- նշում է Արեգը։

Որպես գաղափարի մեկնարկ՝ ծրագրի շրջանակներում տղաները նախատեսում են AR (augmented reality) տեխնոլոգիայի միջոցով, 9 ամսվա ընթացքում, ստեղծել դպրոցական 8-րդ դասարանի կենսաբանության՝ «մարդ-անատոմիա» դասագրքի վիրտուալ լաբորատորիա: Այն կլինի բջջային հավելված, կունենա 2-3 դպրոցում հիմնվող լաբորատորիայի արժեք, սակայն ի տարբերություն լաբորատորիաների այն կլինի անվճար հասանելի 8-րդ դասարանի բոլոր աշակերտներին, ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում ու կներառի թեմաներին հարող 3D մոդելներ, 3D անիմացիաներ, դասի կոնսպեկտ ձայնագրությունը:

Ծրագիրը հաջող իրականացնելու դեպքում թիմի անդամները նույն տեխնոլոգիան կկիրառեն նաև մյուս դասագրքերի ու մյուս առարկաների վրա` համալրելով նոր առարկաները նույն հավելվածում:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular