ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արծվանիկի պոչամբարի թափոնները լցվում են գետը, այդ գետի ջրերով ոռոգվող հողերի վրա աճեցրած գյուղմթերքները վաճառվում են հանրապետության ամբողջ տարածքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում առավոտվանից կադրեր են շրջանառվում, թե ինչպես են Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում վթարի հետևանքով թափոնները լցվում գետի մեջ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարն իր թափոնների տակ է թողել Կապան խոշորացված համայնքի Արծվանիկ գյուղի զգալի հողատարածքներ:  Բացի Արծվանիկի պոչամբարից Զանգեզուրի կոմբինատի հաշվեկշռում են ավելի փոքր ծավալներ ունեցող Ողջիի, Փխրուտի և Դարազամի պոչամբարները: 

Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ անիմաստ է այդ թեմաներով խոսելը, որովհետև դա հիմա ոչ մեկին չի հետաքրքրում.

«Ես տեսանյութը տեսնելու կարիք չունեմ, որովհետև դա նորություն չէ: Տասը տարվա մեջ միայն ես հինգ անգամ այդպիսի կադրեր եմ նկարել: Ես երբ գնացել եմ այնտեղ, միշտ այդպես է եղել, մի քիչ շատ, մի քիչ քիչ, միշտ էլ լցվում են թափոնները: 

Ժամանակին շատ ենք խոսել այդ մասին, նկարել, գրել, բացատրել, ջրի անալիզների մասին բազմաթիվ տվյալներ կան՝ գիտական տարբեր հիմնարկների կողմից արված: Եթե այն ժամանակ մարդկանց չէր հետաքրքրում, հիմա, առավել ևս, ոչ մեկին պետք չէ: Արդեն 70 տարուց ավելի հանքը շահագործվում է, և հետևանքներն արդեն իսկ այնքան ցավալի են, որ վնասն անցել է բոլոր սահմանները»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանը: 

Հավելենք, որ Պոչամբարը կառուցվել է 1970-ականների սկզբին: Դրա հարևանությամբ են Արծվանիկ, Չափնի, Սևաքար, Աճանան ու Սյունիք գյուղերը: 

Պոչամբարները մեծ վնաս կարող են հասցնել ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ մարդկանց առողջությանը։ Մեծ վտանգ է ներկայացնում բաց պոչամբարներից՝ թունավոր և վտանգավոր նյութերի գոլորշացումը դեպի մթնոլորտ։ Մեծ է սեյսմիկ խոցելիությունը։ Հանքերի շահագործման ընթացքում կուտակվում են միլիոնավոր տոննաներով արդյունաբերական թափոններ։ Երկրաշարժի ժամանակ բոլոր այդ տարածքները, շրջակա միջավայրի համար դառնում են լուրջ ռիսկային գոտիներ։

Փակ պոչամբարների մակերեսին պետք է ապահովվի 1 մետրանոց հողաշերտը, որ վտանգավոր նյութերը դուրս չգան պոչամբարի մակերես, այնուհետև մթնոլորտ։ Եթե տեղի բնակչության ցածր տեղեկացվածության մակարդակը ցածր լինի, նրանք կարող են պոչամբարի մակերեսին աճեցնել տարատեսակ գյուղատնտեսական կուլտուրաներ։ Ծանր մետաղները ունեն հատկություն՝ կուտակվելու բույսերի հյուսվածքներում և կենդանիների օրգանիզմում, այդ ամենն էլ, սննդի տեսքով և օդի միջոցով կուտակվում է մարդկանց օրգանիզմում, որի պարբերաբար կուտակումը մարդկանց մոտ առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ (ոսկրային դեֆորմացիաներ, ուռուցքային հիվանդություններ և տարբեր այլ անբուժելի հիվանդություններ)։

Սյունիքում նկատվում է պոչերի հոսք դեպի Աճանան գետ, այդ ջրերով էլ ոռոգվում են Սյունիքի հողերը։ Իսկ այդ հողերի վրա աճեցրած գյուղմթերքները վաճառվում են ամբողջ հանրապետության տարածքում։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular