ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ունի 20 000 զոհ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանն ունի 20 000 զոհ։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին են վկայում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալները։

Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ ռուսական կողմն ունի 1351 զոհ, 3825 վիրավոր:

Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա, ըստ ուկրաինական կողմի, Ռուսաստանը կորցրել է 163 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 756 տանկ, 1976 զրահամեքենա, 366 հրետանային համակարգ, 66 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 122 ռեակտիվ համակարգ, 76 ավտոցիստերն, 1443 միավոր ավտոտեխնիկա, 8 նավ/ մոտորանավակ, 25 ԱԹՍ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular