ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ծաղրո՞ւմ է Հայաստանին, թե՞ խափանում կարգավորումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ մեղադրանքներ է հղել Հայաստանի հասցեին, թե չեն ուզում բանակցությունները վարել Թուրքիայում կամ Հայաստանում, ապա տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։

«Հայաստանին ուզում եմ ասել՝ լավ, դուք կարող եք ճնշման տակ լինել, գործընթացը դժվար է, սփյուռքի մի մասը դեմ է կարգավորմանը, բայց երրորդ երկրում հանդիպելու կարիք դեռ կա՞։ Եթե հանդիպումները մեր երկրներում անելու հարցում համաձայնության չենք գալիս, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլ անելու»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հստակ քայլեր են լինելու, ու Հարավային Կովկասի կայունության համար բոլորը բոլորի հետ պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները. «Սրանք, իհարկե, մեկ օրում լինող բաներ չեն։ Մեր հատուկ ներկայացուցիչները նորից են հանդիպելու»,- ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի գործող իշխանություններին, ոչ այլ ինչ են, քան ծաղր։ Ըստ էության, Թուրքիայի ԱԳՆ նախարարը, որը վերջին շրջանում փորձում էր բավականին հարգալից լինել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ, սիրաշահել և ներքաշել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման դաշտ իրենց ձեռնտու պայմաններով, թերևս այժմ լիովին փոխել է իր դիրքորոշումը և փորձում է ծաղրել ու հեգնել փաշինյանական իշխանությանը։ Չի բացառվում, որ այս կերպ նաև Թուրքիան փորձում է խափանել կարգավորման գործընթացը՝ Հայաստանի հետ ռազմական հնարավոր նոր սրման գնալու համար։

Դրանից հետո Թուրքիան կկարողանա հայտարարել, թե հենց Հայաստանն է խափանել կարգավորումը, իսկ փաշինյանական իշխանությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել Մևլյութ Չավուշօղլուի հայտարարություններին, չի նշել, թե իրականում արդյո՞ք հանդիպելու են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, թե՞ ոչ։ Եվ չի հստակեցրել, թե ինչու է Հայաստանը ցանկացել հանդիպումը կազմակերպել Վիեննայում։ Ցանկացած իրավիճակում դեռևս վաղուց էինք նշել, որ հարաբերությունների կարգավորման այս ֆորմատը լրջագույն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Ցանկացած իրավիճակում Թուրքիան շահած է դուրս գալու, անկախ նրանից կկարգավորի՞ հարաբերությունները, թե՞ ոչ։

Տիգրան Վիրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular