ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի փրկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովն է երեկ արտահերթ նիստից հետո այս արձանագրումն արել՝ հստակ պահանջներ ներկայացրել Հայաստանի դավադիր և ապիկար իշխանություններին՝ չհանձնել արցախահայությանը։

Արցախի Ազգային ժողովում նաև դրանից առաջ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումներում, կարմիր գծի պես անցնում է այն պնդումը, որ Հայաստանի գործող իշխանությունները հանձնում են Արցախը Ադրբեջանին, ընդ որում առանց հետագա կարգավիճակի մասին նույնիսկ բանակցելու, պայմանավորվածությունների հանգելու։ Ըստ էության, տասնյակ հազարավոր արցախցիներ մնալու են առանց տան, առանց գոյատևման միջոցների, թշնամու հետ դեմ հանդիման։ Իսկ փաշինյանական իշխանությունը բացարձակապես որևէ ցանկություն չունի օգնելու նրանց։ Խայտառակ այս իրավիճակը ստեղծվել է միայն մեկ պատճառով, միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն միայն հայանպաստ արժեքներով»,- պնդում են հուսահատության հասած արցախցիները։ Փաշինյանական իշխանությունը թեպետ որևէ ցանկություն չունի անսալու նրանց ձայնը։ 1988 թվականին էլ ոչ պակաս օրհասական իրավիճակում արցախցիները ոտքի կանգնեցին, կարողացան առաջ տանել իրենց պայքարը, ստիպեցին Հայաստանին և հայ ժողովրդին ոտքի կանգնել, պայքարել հանուն Արցախի և հանուն Հայաստանի Հանրապետության։ 30 տարի անց կրկին կանգնել ենք նույն ջրբաժանի առջև. կորցնել պետականությունը, կորցնել Արցախը, թե ի վերջո ոտքի կանգնել և մինչև վերջ պայքարել հանուն մեր սեփական գոյության։ Եվ այժմ, գոնե շանս կա, որ Արցախից կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի փրկությունը։ Կհաջողվի հեռացնել գործող իշխանություններին, ուշքի բերել Հայաստանի Հանրապետության թմրած ժողովրդին, ոտքի կանգնել և պաշտպանել հայրենյաց հողը և մի վերջին կտոր պետականությունը։ Այլապես, բացառապես թշնամիններով շրջապատված մեր երկիրը դատապարտված է լինելու վերջնական ձախողման և նոր ցեղասպանության։

Սամսոն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular