Ի վերջո, Ուկրաինայի հարցում Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել. Բլինկեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն համոզված է, որ Չինաստանը, ի վերջո, պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունում, քանի որ դա «ազդում է նրա հեղինակության վրա աշխարհում»։
Ելույթ ունենալով Միչիգանի համալսարանի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ՝ Բլինկենը հիշեցրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն են ընդունել՝ ընդգծելով, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։
«Կարծում եմ, որ հիմա որոշակի առումով փորձարկում է՝ ինչպիսին են այդ սահմանները, քանի որ Չինաստանը գտնվում է դժվար իրավիճակում»,- ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։
Բլիկենը հիշեցրել է, որ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և դրա հիմքում ընկած սկզբունքների պահպանման վրա։
Սակայն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, «այժմ այդ սկզբունքներին մարտահրավեր է նետվել» Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։
«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանը կպաշտպանի այն սկզբունքները, որոնք պնդում է, որ պահպանում է: Բայց նա դա չի անում: Կարծում եմ, որ նա գնալով ավելի անհարմար վիճակում է, քանի որ հսկայական անջրպետ կա նրա միջև, ինչ Չինաստանն ասում է և իրականում անում է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Կարծում եմ, որ դա ազդում է նրա հեղինակության վրա աշխարհում, աշխարհի շատ մասերում: Խնդիրն այստեղ ոչ թե ԱՄՆ-ի կողքին լինելն է, այլ այն կողմում, որը ճիշտ է սխալի դեմ: Աջակցել միջազգային հարաբերությունների համակարգի հիմնարար սկզբունքներին կամ՝ քաոսին ու հակամարտություններին: Եվ, ի վերջո, Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել»,- ասել է Բլինկենը։