ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցին երկու քարի արանքում է՝ Հայաստանի և Ադրբեջանի, երկու կողմից բացասական ինֆորմացիա է ստանում. Վրթանես սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախցին երկու քարի արանքում է մնացել՝ Հայաստանի և Ադրբեջանի, երկու կողմից  բացասական ինֆորմացիա է ստանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը պատմեց, որ Արցախում հայտարարվել է միասնական աղոթքի շաբաթ։ Ամեն օր ժամը՝ 19։00-ին արցախցիները բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք են կատարում՝ հորդորելով հանդուրժողականություն, սերն առ հայրենիք.

«Ի սկզբանե էլ մենք պատերազմից հետո կարգախոս ենք ունեցել, որ հույսը երբեք չի ամաչեցնում մարդուն. այն հույսը, որ առ Աստված է եւ մեր քահանաների միջոցով մենք մեր ժողովրդին փորձում ենք հասկանալի դարձնել, որ ուրիշ տեղ փնտրել երջանիկ կյանք ու փայլուն ապագա, մոռացեք, մեր հողում ապրելն է երջանկությունը։ Փորձում ենք մեր ժողովրդին հասկանալի դարձնել՝ իրականն այն է, որ դու պայքարե,ս քեզ հետ ունենալով առ Աստված աղոթքը, հենվելով սեփական ուժերի վրա»։

Թեմի առաջնորդի խոսքով՝ ամեն մի բացասական ինֆորմացիա, երբ պատերազմ տեսած արցախցիները ստանում են Հայաստանից կամ Ադրբեջանից, հոգեբանորեն գտնվում են ծանր կացության մեջ. «Որպեսզի այդ ծանր կացությունը թոթափվի, ուրեմն ավելի լավ ինֆորմացիաներ են պետք, չեմ կարող ասել, որ դա լիարժեք ստացվում է։ Արցախը մնացել է երկու քարի արանքում, Ադրբեջանի եւ Հայաստանի. երկու կողմից էլ մենք բացասական ինֆորմացիա ստանում ենք։ Մենք հիմա փնտրտուքների մեջ ենք, թե ո՞ր ուղղությամբ եւ ի՞նչ նպատակի համար մեր քայլերն ուղղենք։ Կարծում եմ՝ արցախցու եւ այստեղ ապրողներիս համար միանշանակ պիտի լինի՝ շարունակել ապրել  հեճուկս մեր հակառակ թշնամու»։

Հարցին՝ Հայաստանից սպասելիքներն արդյոք դրական չե՞ն արցախցիների համար, նա պատասխանեց. «Այդ մտայնությունը երեկ չի ձեւավորվել։ Պատերազմից հետո ականատեսն ենք, որ ոչ մի իշխանավոր քայլեր չուղղեց։ Մենք տեսնում ենք, որ միայն եկեղեցին եւ եկեղեցու հովվապետն է, որ եկավ Արցախ, եկավ իր ժողովրդին հոգեւոր խոսքն ասելու։ Եվ բարձրաստիճան որեւէ մի իշխանավոր չփորձեց անգամ այս կողմ ոտք դնել»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Արցախի մասին հայտարարություններին՝ Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Անպայման չէր, որ ինքը խոսքեր ասեր կամ ելույթ ունենար բարձր ամբիոնից, առանց խոսելու էլ մենք գիտեինք իր դիրքորոշումը, արդեն պարզ էր սա։ Ժողովուրդը դա գիտի, Արցախի իշխանությունները դա գիտեն, ցավոք սրտի»։

Թե ինչպե՞ս է տեսնում Արցախի ապագան, Արցախի թեմի առաջնորդն ասաց, որ Արցախի պատմության մեջ միշտ էլ այսպիսի դրություն եղել է. «Կարծում եմ՝ իմաստությունը եւ մեր հավատքը առ Աստված, ինչու չէ այս օրերին կհայտնվեն բարիդրացիական երկրներ, մենք էլ իրենց հետ կկարողանանք որոշման գալ»։

Հարցին՝ արցախցիները Հայաստանի հետ հույսեր չե՞ն կապում, նա ասաց, որ իրենք Հայաստանի հետ միշտ են հույս կապում. «Հայաստանն ուրիշ է, իշխանությունը՝ ուրիշ. մարդկանց հետ է մեր գործը։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ինչ տեսնում եմ, դա եմ ասում»։

Արցախի թեմի առաջնորդն անհնար համարեց Ադրբեջանի կազմում Արցախի ապագան։

Եվ հարցին՝ եթե Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, Արցախում ի՞նչ տրամադրություններ են, արդյոք բնակիչները մտածո՞ւմ են Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին, Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Մարդիկ հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ թե երեկ են արտահայտվել, այլ դա իրենց մտքի մաս էր կազմում, բայց պահը եւ ժամանակը չէր, որ դա ցույց տային»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular