ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրուսաբանը նախազգուշացրել է, որ Ռուսաստանում մեկ ամսից հետո կսկսվի կորոնավիրուսի նոր ալիք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Gazeta.ru-ն գրում է, որ Ֆունդամենտալ տրանսլյացիոն բժշկության կենտրոնի Հատկապես վտանգավոր վարակների լաբորատորիայի ղեկավար, վիրուսաբանության պրոֆեսոր, կենսաբանության դոկտոր Ալեքսանդր Չեպուրնովը կարծում է, որ մեկ ամսից Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեպքերի նոր ալիք։

Նրա խոսքով, դա տեղի կունենա սթելս-օմիկրոն շտամի պատճառով, որն արդեն այլ երկրներում հիվանդացության աճ է առաջացրել։ Չեպուրնովը նշել է, որ վարակի այս տարբերակի տարածումը «օմիկրոնի» համեմատ այնքան արագ չի լինի։

«Կարծում եմ մեկ ամսից սթելս-օմիկրոնը կլինի։ Այժմ տեղի ունեցող դեպքերի բոլոր նոր աճերը, ներառյալ Չինաստանում,  այնքան ակտիվ են, որ նույնիսկ չինացիներն իրենց սուպեր կարգապահությամբ և սուպեր միջոցառումներով չեն կարողանում հաղթահարել այն: Ի վերջո դա անխուսափելիորեն կգա նաև մեզ մոտ»,- ասել է մասնագետը: Վիրուսաբանը նաև կարծիք է հայտնել, որ անգամ Եվրոպայի հետ փակ օդային սահմանը չի օգնի պաշտպանվել «սթելս- օմիկրոնից»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular