ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մահախոսական-մենախոսությունը մեզ համար ոչինչ է. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտ քաղաքում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հայությունյանը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն անընդունելի են, որ իրենք պետք է շարունակեն ապրել Արցախում՝ ունենալով դե ֆակտո անկախություն և ձգտելով դե յուրե հետագա փոփոխության: 

«Դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանի հայտարարությունների վերաբերյալ 1or.am-ը լսել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքը, ով պնդում է, որ նախագահն իրականում նկարագրել է այն իրավիճակը, որ առկա է.

«Այսօր, փաստացի, Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվանալով, հրաժարվել են Արցախից և ակտիվորեն կտրում են Հայաստան-Արցախ կապը: Իրենք նույնիսկ տեղ չեն թողնում, որ մենք հնարավորություն ունենանք խոսելու Հայաստանի և Արցախի միացման մասին: Բայց դա կարող  է լինել այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Արցախը՝ որպես անկախ պետություն, երբ Արցախի անկախությունը ճանաչվի ինքնորոշման իրավունքով: Բայց, քանի դեռ դա չունենք, խոսել Հայաստանին միանալու մասին մենք չենք էլ կարող, մանավանդ այս իշխանությունների դեպքում: Իհարկե, անկախ նրանից՝ հիմա ես կուսակցության անունից եմ խոսում, որպես պատգամավոր, թե որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, այսօր Արցախում բոլոր շերտերում, անկախ բոլորի քաղաքական հայացքներից, անկախ տարբեր հարցերում տարբեր ուղղություններով մտածելու հանգամանքից, մենք բոլորս նույն պատկերացումն ունենք Արցախի կարմիր գծերի վերաբերյալ:

Պատգամավորի պնդմամբ՝ Արցախի կարմիր գիծը հենց իր ստատուս քվոն է, միջազգային անկախության ձեռքբերման ձգտումը և այդ ամենը՝ Արցախի ինքնորոշման և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հենքի վրա.

«Այս գծերը որևէ մեկը չի կարող հատել, և այլ պայման, այլ առաջարկ չենք ընդունելու ուզում է դա անի Հայաստանի իշխանությունը՝ հեքիաթասաց իր վարչապետով, ուզում է անի Ադրբեջանի նախագահը: Մեր խոսքերը պետք է կասկած չթողնեն, որ մենք հաստատակամ ենք մեր բոլոր ասածներում, վարվելու ենք այդկերպ, մնալու ենք Արցախում՝ անկախ նրանից ինչ է ասում ՀՀ վարչապետը՝ ԱԺ ամբիոնից: Նրա այդ մահախոսական-մենախոսությունը՝ քաղաքական գործչին ոչ վայել լեքսիկոնով, մեզ համար ոչինչ է, որովհետև մենք պայքարելու ենք, մենք ուրիշ տարբերակ չունենք և չենք էլ տեսնում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular