ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանը պահելու զենքերից մեկն էլ սա է. «Տավուշ» ՀԸ-ն բացահայտում է մարզի պատանի և երիտասարդ լրագրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ նախորդ տարեվերջին «Տավուշ» հեռուստաընկերությունը մրցույթ էր հայտարարել՝ մարզի պատանի և երիտասարդ լրագրողներին բացահայտելու համար, ովքեր Տավուշ Մեդիայի հետ սեփական համայնքից համագործակցելու և վարձատրվելու հնարավորություն պետք է ստանային՝ դառնալով հեռուստաընկերության թղթակիցները:

«Ստացել էինք բազմաթիվ հայտեր, որոնցից հանձնաժողովի մանրամասն ուսումնասիրությունների և տվյալների մշակման արդյունքում ընտրվեցին հաղթողները: Մենք ուզում ենք հնարավորություն տալ, որ սահմանամերձ գյուղերի պատանիները մասնագիտություն ձեռք բերեն, աշխատեն, հետո արդեն փող վաստակեն իրենց աշխատանքով, բարոյական մեդիայի քուրայով անցնեն ու մնան իրենց հող ու ջրին: Ով գնում է քաղաք սովորելու, կառչում է մի ծեղից ու մնում: Ուզում ենք միջավայր ստեղծել, ստեղծագործական մշակույթ, բերրի հող, որ լրատվական դաշտը հերկվի, պտուղ տա, ծառ ու ծաղիկ: Սահմանը պահելու զենքերից մեկն էլ սա է»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական, Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
 
May be an image of indoor
 
Ապրիլի 12-13-ին Իջևանում մրցույթի հաղթողների համար անցկացվեց դասընթաց, որի ավարտին հաղթողները ստացան իրենց մրցանակները՝ 4 տեսախցիկ, 4 մոնտաժային համակարգիչ և կից պարագաներ։ Այսպիսով Բերդ և Նոյեմբերյան համայնքներում կգործեն 2-ական թիմեր.
 
«Հրաշալի տպավորություններ ստացա, ամեն ինչ հիանալի էր, միջավայրը՝ տրամադրող: Ակնկալիքներս շատ մեծ են, նպատակ ունեմ մեծացնելու կապերս Տավուշ թիվիի հետ, և կարևորը այն է, որ իրենք տալիս են այդ հնարավորությունը: Շատ ուրախ և ոգևորված եմ, որ ապագա մասնագիտությանս մասին ունեմ արդեն բավականին շատ գիտելիք և արդեն նաև փորձ»,- նշում է մրցույթի հաղթողներից Վերա Սահակյանը:
 
May be an image of 1 person
 
Նոյեմբերյանի տարածաշրջանում մեկական թիմեր կգործեն Բերդավան և Կողբ բնակավայրերում: Բացի մրցութի արդյունքում ձևավորված երկու թիմերից, տեխնիկական ռեսուրսներ են տրամադրվել նաև Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի կողմից ձևավորված թիմին.
 
«Մեր թիմում փորձել ենք ընդգրկել երիտասարդների՝ համայնքի տարբեր բնակավայրերից՝ Այրումից մինչև Բաղանիս: Իրականում, մենք այս տեխնիկայի կարիքն իսկապես ունեինք: Շատ մեծ հույսեր ունեմ, որ մեր թիմի երեխաները կկարողանան լավագույն կերպով դրսևորել իրենց և ակտիվորեն լուսաբանել մեր մշակութային իրադարձությունները, որոնք սակավաթիվ չեն»,- նշեց Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը
 
Մարիամ Նալբանդյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular