ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


26-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել քրոջ նախկին ամուսնուն

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մարզի 30-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :

2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոնից» ահազանգ էր ստացվել առ այն, որ աջ աճուկային շրջանի ծակած վերք, արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ վնասվածքով  բուժօգնության է դիմել Լոռու մարզի 30-ամյա մի բնակիչ։

Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը ծանր մարմնական վնասն ստացել է նախկին կնոջ եղբոր հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս 26 տարեկան է, Լոռու մարզի բնակիչ։

Նախնական քննության տվյալներով՝ տուժողը նախկին աներորդու հետ հանդիպել է 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի «Սուրբ Հարություն» եկեղեցու մոտ, որի ընթացքում վիճաբանություն է առաջացել երեխային տեսակցելու հարցի շուրջ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 30-ամյա տղամարդուն՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ պատճառվել է ծանր մարմնական վնաս՝ ընդհանուր ազդրային երակի և մեծ ենթամաշկային երակի վնասումներով՝ աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ծանր աստիճանի կլինիկորեն արտահայտված հեմոռագիկ շոկով:

Ձեռք բերված ապաւյցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ քրոջ նախկին ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular