ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լայն ապտակ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը մարդու իրավունքների իրավիճակի մասին։ Հայաստանին վերաբերող հատվածը, իրական ապտակ է Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի վարչապետը շաբաթներ առաջ կառավարության նիստում հայտարարում էր, թե ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է և այդ բրենդով են ներկայանալու աշխարհին։ Միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կառույցներ քննադատել են Փաշինյանի իշխանությանը՝ հակաժողովրդավարական վարքի համար։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարության երեկ հրապարակված զեկույցը ամենադաժանն էր և ամենախիստը։

Մարտի 1-ի չբացահայտված գործից մինչև խորհրդարանական ծեծկռտուքներ, Փաշինյանի պողպատյա մանդատի մասին հայտարարությունից մինչև Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների աշխատանքը սահմանափակելու հրահանգներ։ Ծավալուն փաստաթուղթը ոչինչ բաց չի թողնում: Զեկույցի հեղինակները մեկ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության 18 դեպք են արձանագրել, որից 6-ը պետական պաշտոնյաների կողմից։ Պետդեպարտամենտը հատկապես անդրադարձել է Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը՝ «պողպատե մանդատ» կիրառելու մտադրության մասին և նշում են, որ վարչապետի այս հայտարարությունը իր քաղաքական հակառակորդների դեմ են ուղղված։

Պետդեպարտամենտը արձանագրում է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, Սյունիքի մարզում՝ ընդդիմադիր 4 նախկին կամ ներկայիս քաղաքապետերի, Վանաձորի նախկին քաղաքապետի ձերբակալությունները։ Ճնշումներ են եղել բազմաթիվ բնակավայրերում՝ այդ թվում Գորիսում, Ջերմուկում, Մեղրիում, Տաթևում, Թալինում, Տեղում, Վանաձորում, Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից առաջ և հետո ընդդիմության թեկնածուների նկատմամբ,- ասվում է փաստաթղթում։

Պետքարտուղարությունը բազմաթիվ խնդիրներ է արձանագրում, այդ թվում անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին, նշում, որ Փաշինյանի վարչակազմը որոշակի միջոցներ է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ շրջանակն ամրապնդելու համար, սակայն անբավարար են համարում բոլոր այս գործողությունները։ Ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարությունը իր զեկույցում փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը որպես բռենդ ներկայացնելու փաշինյանական ջանքերը տոտալ ձախողվել են, իսկ Նիկոլ Փաշինյանը ընդամենը շարքային ստախոս է։ Փաշինյանը, իհարկե, կարող է դատի տալ պետդեպարտամենտին իրեն ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով, սակայն դժվար թե կարողանա օրինակ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։

Միհրան Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular