ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ջանքեր կգործադրի Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար. Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայում հակամարտության կողմերի հետ եւ ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար, հինգշաբթի տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Մենք բանակցություններ ենք վարում կողմերի հետ եւ ջանքեր գործադրում հանդիպման կազմակերպման համար»,- ասել է նա NTV հեռուստաալիքի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը կախված է Ռուսաստանի նախագահի համաձայնությունից։

Նրա խոսքով՝ Թուրքիան առանց որոշակի լավատեսության կամ հոռետեսության է գնահատում ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցությունները։ «Վերջին ժամանակներս, Բուչայի իրադարձություններից հետո, կողմերը միմյանց դատապարտող շատ հայտարարություններ են արել։ Դա ազդել է բանակցային գործընթացի վրա։ Իսկ մենք առաջարկում ենք խոսել կողմերի հետ։ Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ։ Մենք սույն պարագայում կողմնակից ենք իրատեսական դիրքորոշմանը»,- ասել է նա։

Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի կարծիքով՝ իրավիճակն Ուկրաինայում մատնանշում է աշխարհում նոր սառը պատերազմի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular