ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Սյունիքի մարզում. կրակողը ոստիկաններին ասել է` «Խմած եմ էղել, չեմ ջոկել»

ԻՐԱՎՈՒՆՔ

Shamshyan.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պարեկապահակային ծառայության աշխատակիցները գիշերային ծառայություն իրականացնելիս Քաջարան քաղաքի Լեռնագործների թիվ 15 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ կրակոցներն արձակել է նշված շենքում բնակվող 50-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, տեղեկանալով, որ ոստիկանները իմացել են, որ ինքն է կրակոցների հեղինակը, չսպասելով ոստիկանների ժամանմանը, առավոտյան ներկայացել է Քաջարանի ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ կրակոցներն արձակել է ինքը՝ իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացանից։

Նա պատճառաբանել է, որ կրակոցներն արձակել է, քանի որ «քեֆը լավ է եղել։ «Խմած էի, չեմ ջոկել։ Խնդրում եմ՝ ներեք»,-ասել է նա ոստիկաններին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular