ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը փոթորկվում է Փաշինյանի դավաճանական հայտարարություններից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սենսացիոն և բաց ելույթը՝ Արցախը հանձնելու պատրաստակամության վերաբերյալ, բնականաբար և տրամաբանորեն առաջին հերթին պետք է անհանգստացներ հենց Արցախի բնակիչներին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդլայնված խորհրդակցություն է գումարել՝ քննարկելու այդ ելույթից հետո Արցախում ծագած տրամադրությունները։ Հարությունյանը նաև հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով:

Հանրային սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:

- Արցախի իշխանությունները չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից,- նշել է Հարությունյանը։

Տակավին օրեր առաջ Արցախի նախագահը հայտարարում էր, թե միասնություն և համախմբվածություն է պետք Արցախում։ Այդ կապակցությամբ նույնիսկ Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ընդունել Արցախ ուղևորվող ընդդիմադիր պատգամավորներին, որոնց Լաչինի անցակետում պահել էին ռուս խաղաղապահները և թույլ չէին տվել մտնել Արցախ։ Այս քայլով Արցախի նախագահը, թերևս ցանկություն էր ունեցել հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին, համոզել նրան, թե ինքը կատարում է Հայաստանի իշխանության բոլոր հրահանգները, արդյունքում իրեն կպահեն իշխանության ղեկին։ Պարզվեց, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, իսկ Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի մտածում ոչ միայն Արցախի բնակիչների, այլև այդ թվում իր կամակատար Արայիկ Հարությունյանի մասին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախում իսկապես իրավիճակը լրջորեն սրվել է։ Փաշինյանի հայտարարություններից հետո, Արցախի ընդդիմադիր ուժերը հաշիվ են պահանջել Արայիկ Հարությունյանից, արդյո՞ք նա տեղյակ է եղել այս գործընթացներին։ Եվ այդ կապակցությամբ է Արցախի նախագահը խորհրդակցություն հրավիրել՝ փորձելով փարատել բոլոր կասկածները, նշել, թե ինքը որևէ կերպ մեղսակից չէ այս դավադրությանը։ Մեր աղբյուրը նշեց, որ Արցախի ազատամարտիկներն ու ընդդիմադիր միավորումները առանձնապես հակված չեն հավատալու Հարությունյանին։ Վերջինս զբաղված է բացառապես սեփական բիզնեսի խնդիրներով, այն Հայաստանից և Արցախից արտահանելու հարցերով, եղածը ինչ-որ գնով պահպանելու մարմաջով։ Եվ, ըստ էության, Արցախի նախագահը ևս դարձել է Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Արցախում առաջիկայում լուրջ շարժում է սկսվելու 88-ի շարժման նմանությամբ, որից հետո նրանք հայաստանյան ընդդիմադիր և եռանդուն ուժերի հետ փորձելու են փոխել ուժերի դրությունը՝ գիտակցելով, որ միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միջոցով կա փրկություն թե՛ Արցախին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը։ 

Հայկ Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular