ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը մտադիր Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հասնել ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խրհրդի մախանիզմի միջոցով ձգտում Է հասնելու ԿԺԴՀ-ի դեմ նոր սահմանափակիչ միջոցների՝ նրա հրթիռային արձակումների պատճառով, ներառյալ այդ երկիր նավթի արտահանման կիսով չափ կրճատումը: Ապրիլի 13-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր մոտ առկա բանաձեւի նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ նախագիծն այս շաբաթ տարածվել Է Անվտանգության խորհրդի 15 անդամ - երկրների մեջ: Փաստաղթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը նաեւ կոչ Է անում արգելելու ծխախոտի արտադրանքի արտահանումը ԿԺԴՀ եւ պատժամիջոցներ սահմանելու այդ երկրի հետ կապված հաքերական խմբավորման դեմ, որը հայտնի Է որպես Lazarus:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մարտի վերջին հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի անմիջական հրամանով փորձարկել Է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Հյուսիսկորեական կողմի տվյալներով՝ այն թռել Է շուրջ 1 090 կիլոմետր, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 6 248 կիլոմետր: Դրանից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ամրապնդման քննարկում  առաջարկելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular