ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իջեցնել բարոյականության նշաձողը»․ ուսումնական ձեռնարկ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովում երեկ անկեղծության ժամ էր։ Նիկոլ Փաշինյանը՝ առանց սեթևեթելու պարզ, հստակ, հատուկ ձևակերպումներով, ողջ հայ ժողովրդին հասկացրեց, որ ինքը մտադիր է Արցախը հանձնել թշնամուն, դեմ չէ նույնիսկ հանձնել Սյունիքը, մեկ պայմանով, եթե իրեն թողնեն մնալ իշխանության և վայելել կերակրատաշտի բարիքները։ Անկեղծ ասած, թերևս, առաջին անգամ էր, որ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ այսքան բաց և թափանցիկ խոսում էր իշխանության անելիքների մասին։ Փաշինյանը, իհարկե, գեղեցիկ ձևակերպումներով, ճոռոմ բառերով փորձում էր համոզել, թե ինքը չէ մեղավոր, մինչ իրեն ամեն ինչ ծախված է եղել, ընդամենը ինքը եկել է և արձանագրել։ Նրա մի հայտարարությունը՝ «կարող էինք արդյո՞ք կանխել պատերազմը, կունենայինք նույն վիճակը առանց զոհերի», վկայում է փաշինյանական իշխանության և անձամբ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի լիակատար ցինիզմի մասին։ Իհարկե, հարց է ծագում, եթե դու գիտեիր, որ մենք այսպիսի իրավիճակի ենք հանգելու, ինչո՞ւ նախապես չհանձնեցիր այդ յոթ շրջանները, որից հետո նախ հնարավոր կլիներ պահպանել գրեթե 5000 երիտասարդների կյանքը, ինչպես նաև Շուշին ու Հադրութը։

Ըստ էության, Փաշինյանը հստակ ասում է, որ այդ դեպքում նա կարող էր կորցնել իր իշխանությունը, իսկ այսպես 680000 մարդ Արցախը հանձնելուց հետո էլ, նրան թողել է իշխանության և արտոնել իրենց անունից հանձնել ցանկացած բան, ինչ պահանջում են թշնամիները, միայն թե իշխանության ղեկին լինի Նիկոլ Փաշինյանը և բանտախցի ու զոլավոր կոմբինեզոնի փոխարեն, վարչապետ դառնալուց հետո ձեռք գցած թանկարժեք կոստյումներ լինեն, իրեն էլ դիմեն պարոն Փաշինյանով։

Տարօրինակն այս ամենում հայաստանյան գործող ընդդիմության վարքն է։ Ընդամենը մեկ հայտարարություն է հաջորդել Սերժ Սարգսյանից, այն էլ փուլային և փաթեթային տարբերակների տարբերության մասին։ Ըստ էության, գործող խորհրդարանական ընդդիմությունը աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ տարածքները և Արցախը հանձնելու առումով, թույլ է տվել Փաշինյանը անի խելքին փչածը, մինչև այն կետը, երբ իրենց կհաջողվի վերցնել իշխանությունը, եթե չհաջողվի էլ, ինչպես ծաղրանքով ասում են իշխանականները, միևնույն է ստանում են իրենց պարգևավճարները, աշխատավարձերը և պայքարի իմիտացիա են անում։

Նարեկ Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular