ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Անգոլա՝ Երիտասարդության օր, Բանգլադեշ՝ Բենգալական Նոր տարի, Վրաստան՝ Մայրենի լեզվի օր, Մյանմա՝ Ջրի փառատոն, Սալվադոր, Հաիթի, Հոնդուրաս և Վենեսուելա՝ Պանամերիկյան օր, Կորեայի Հանրապետություն՝ Սև օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860– ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն:

1864 – ծնվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։

1879 – ծնվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը։

1882 – ծնվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը։

1909– Կիլիկիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների քաղաքներում Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 30 000 հայ:

1914– ծնվել է նշանավոր բանաստեղծ Համո Սահյանը:

1915 –ծնվել է դերասանուհի Նինա Հովսեփյանը։

1928– բացվել է Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը:

1931 –ծնվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։

1991 - Երևանում հիմնվում է Հայաստանի ազգային պահպանողական կուսակցությունը։

1992 – սպանվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ Արթուր Մկրտչյանը։

1994-ԱՊՀ երկրները Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի անմիջական մասնակցությամբ ընդունել են հայտարարություն, որտեղ կոնկրետ դրված է եղել կրակի դադարեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության հարցը:

2006- Հունգարական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել Ռամիլ Սաֆարովին։

2008-գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարար։

2015-տեղի է ունեցել Քիմ Քարադաշյանի դստեր մկրտությունը Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայրավանքում։

2016- հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը:

2018- Ազատության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ շարժվել են Ֆրանսիայի հրապարակ՝ այսպիսով արգելափակելով Մաշտոց – Բաղրամյան – Սայաթ Նովա բանուկ փողոցների միջև երթևեկությունը: Ընդ որում, Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդկանց քանակն ավելանա, իրենք առաջ են շարժվելու և հարակից փողոցների երթևեկությունը ևս արգելափակելու են:

2020- Արցախում տեղի է ունեցել նախագահի ընտրության երկրորդ փուլը, որի արդյունքում Արայիկ Հարությունյանը դարձել է Արցախի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

43 մ․թ․ա․—տեղի է ունեցել Ֆորում Կալլորումի ճակատամարտը Գայ Վիբիա Պասի Ցետրոնիանի ղեկավարած Կեսարի կողմնակիցների և Մարկ Անտոնիոյի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս պարտությամբ։

216 —ծնվել է բաբելոնյան քարոզիչ, պարսկական դուալիստական կրոնի՝ Մանիհեյության հիմնադիր Մանին, որը իրեն հայտարարել էր առաքյալ։

972 —Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում ամուսնացել են Օտտոն 2-րդը և բյուզանդական արքայադուստր Ֆեոֆանոն։

1471 —Անգլիայում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Բարտետի ճակատամարտը թագավոր Էդվարդ 4-րդի գլխավորած բանակի և գրաֆ Ռիչարդ Ուորլիկի գլխավորած լանկաստերների միջև:

1611 —թագաժառանգ Ֆեդերիկո Ցեզին առաջին անգամ օգտագործել է «աստղադիտակ» բառը։

1618 —Սիբիրում Տոմ գետի մոտ ափ է իջել կազակնի մի խումբ և սկսել Կուզնեցկի կայանի շինարարությունը (ներկայիս Նովոկուզնեցկ քաղաքը)։

1687 —Անգլիայի թագավոր Յակոբ 2-րդը հավասար իրավունքներ է շնորհել կաթոլիկներին և բողոքականներին։

1759 –վախճանվել է գերմանա-անգլիական երաժիշտ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերել Ավստրիայից։

1862 –ծնվել է ռուս պետական գործիչ Պյոտր Ստոլիպինը։

1865 —մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը։

 1871 —Գերմանիայում հիմնադրվել է խորհրդարանը՝ ռայխստագը։

 1909-ստեղծվել է անգլո-պարսկական նավթային ընկերությունը (ներկայիս «British Petroleum»-ը)։

1912- բրիտանական Տիտանիկ ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվել է սառցաբեկորին և խորտակվել հաջորդ օրը։

1917- վախճանվել է լեհ բժիշկ, Էսպերանտո միջազգային լեզվի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը:

1927 – Շվեդական Գոտիբորգ քաղաքում արտադրվել է առաջին «Volvo» ավտոմեքենան։

1930 –վախճանվել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։

1933 –ծնվել է ռուս գրող Բորիս Ստրուգացկին։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մոտ 500 ռմբակոծիչների ռմբահարման արդյունքում, փաստացի, ոչնչացվել է Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնը։

1956 — Չարլզ Գինսբերգը, Չարլզ Անդերսոնը և Ռեյ Դոլբին ցուցադրել են իրենց հայտնագործությունը՝ առաջին վիդեոմագնիտոֆոնը։

1978 - Թբիլիսիում տեղի են ունեցել ցույցեր ուղղված վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ։

1983 —Մեծ Բրիտանիայում սկսվել են վաճառվել ռադիոհեռախոսներ։

1986 —վախճանվել է ֆրանսիացի գրող, փիլիսոփա, ֆեմինիզմի գաղափարախոս Սիմոնա դե Բովուարը։

1991 —Վան Գոգի թանգարանից գողացել են 20 նկարներ, որոնց մոտավոր արժեքը կազմել է մոտ 500 միլիոն դոլար։

2010-Իսլանդիայում ժայթքել է Էյյաֆյադլաեյոկյուդլ հրաբուխը, որի արդյունքում մթնոլորտ արտանետված մոխրի պատճառով դադարեցվել են ավիափոխադրումները Հյուսիսային Եվրոպայում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular