ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է․ Մամիջանյանը Ռուբինյանին պատասխանել է, թե ինչ է ենթադրում փաթեթային տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։

«Եթե Ռուբեն Ռուբինյանը լիներ Հայաստանի каламбур-ի հավաքականի հարձակվողը՝ ես հանգիստ կլինեի, որ ոսկի մեդալը մերն է լինելու: Բայց քանի որ նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր երկրի հատուկ ներկայացուցիչն է՝ ես խիստ անհանգիստ եմ այն փաստով, որ նա չի կարողանում ընկալել Նախագահ Սարգսյանի այսօրվա տված մեկնաբանությունը:

Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է, ինչպես նա արեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված և դրանում չներառված հայկական տարածքների հետ, իսկ այ փաթեթային տարբերակը ենթադրում է, որ պայմանավորվածությունները իրականացվելու են հաջորդաբար, տարբեր ժամանակային ֆազաներում, ՓՈՒԼերում, սակայն դրանց մասին պայմանավորվածությունները ընդունվելու են ՓԱԹԵԹով»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին, ֆեյսբուքյան իր էջում մեջբերել էր Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցախի խնդրի կարգավորման «փուլային և փաթեթային տարբերակների տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»։ Այնուհետև Ռուբինյանը գրել էր․ «Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular