ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են Արցախից հրաժարվելու տարբերակը ներկայացնել որպես նոր պատերազմից փրկելու միակ հնարավորություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարրության ծրագրի ընթացքն ու տարեկան զեկույցը:

1or.am-ը Փաշինյանի ելույթի վերաբերյալ լսել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքը.

«Կարծում եմ՝ բոլորի համար էլ հասկանալի է, և գնալով ավելի ու ավելի բաց տեքստերով են խոսում, որ իրենք փորձում են Արցախից հրաժարվելու տարբերակը ներկայացնել որպես նոր պատերազմից փրկելու միակ հնարավորություն: Տարբեր ձևերով, տարբեր քարոզչաթեզերով, մանիպուլյացիաներով այն միտքն են փորձում հրամցնել Հայաստանի հանրությանը, որ դա միակ ելքն է: Մինչդեռ ակնհայտ է նաև Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունից և իրենց որդեգրած հռետորաբանությունից, որ Ադրբեջանի համար դա ընդամենը միջոց է՝ իր հետագա խնդիրները լուծելու ճանապարհին: Այսինքն՝ իրենք չեն հրաժարվելու ո՛չ «միջանցք» ասվածից, ո՛չ էլ իրենց տարածքային նկրտումներից և խաղաղության պայմանագիր անվան տակ կնքվող այդ կապիտուլյացիան իրականում ավելի է արձակելու Բաքվի ձեռքերը:

Այստեղ հարցն այն է, թե ինչ են արել Հայաստանի իշխանությունները անցած 1,5 տարվա ընթացքում՝ վերընտրվելուց հետո, որպեսզի այս իրավիճակը չստեղծվեր, որովհետև եթե իրենք ազնվորեն խոստովանեին, երբ մուրճը վերցրած՝ ընկել էին տարբեր մարզերով, որ խաղաղության շրջանը հրաժարում է Արցախից և դա վտանգում է Սյունիքը, վստահեցնում եմ՝ իրենք այդ քվեները չէին ստանա, թեև նախկինների՝ ընդդիմություն լինելու գործոնը լավագույնս օգտագործվեց այդ ընտրություններում»:

Անդրադառնալով ըննդիմադիր պատգամավորների Արցախ մուտք գործելու սահմանափակման հետ կապված երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ադրբեջանագետը նշեց.

«Ազնվորեն կասեմ՝ իրավիճակը բավականին բարդ է, և, իհարկե հարցրեր են առաջանում: Դա շատ վատ նախադեպ է ինքնին, երբ ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ արգելափակվում է: Կարծում եմ՝ այստեղ նաև պաշտոնյաները պետք է իրավիճակը մի քիչ սթափ գնահատեն: Այդ ամենին պետք է մաքսիմալ ռացիոնալ նայել, խուսափել շոու սարքելուց՝ թեկուզ ներքաղաքական նպատակներով, և հնարավոր կլինի արագորեն պայմանավորվել և խնդիրը լուծել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular