ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոու է, նայեք ու վերջ. Էրիկը՝ 16-ամյա աղջկան սթրեսի ենթարկելու և Անդրեի խոսքով առաջնորդվելու մասին

ՎԻԴԵՈ

համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց X factor նախագծի հերթական թողարկումը։ Երգիչ Էրիկն ընտրում էր իր լավագույն քառյակը։ Այն ժամանակ, երբ թվում էր, թե երկար ու բարդ ընտրությունը վերջապես կայացած է, և  4 աղջիկները վայելում էին իրենց՝ մյուս փուլ անցնելու հաղթանակը, ժյուրիի մյուս անդամ Անդրեն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Էրիկը կարծես շփոթվել և սխալ որոշում է կայացրել, հետևաբար՝ քառյակից մեկը պետք է իր տեղը զիջի Դիանային։

Այդ մասնակիցը Մոնիկան էր: Այս դեպքում Էրիկը զերծ չմնաց քննադատություններից։ Համացանցային օգտատերերից շատերը երգչի այս քայլը ստորություն որակեցին՝ նշելով, որ վերջինս սթրեսի ենթարկեց 16 տարեկան աղջկան։ Շատերն էլ նշում էին, որ Էրիկն առաջնորդվել է Անդրեի խոսքով:

Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ՝ ստանալու հակառակ կողմի մեկնաբանությունը տվյալ թեմայի շուրջ։ Երգիչը, սակայն, նշեց, որ չի ցանկանում խոսել այդ մասին.

«Եկեք չխոսենք այս մասին, նոր տեսահոլովակ եմ նկարահանում,որի մասին հետո կխոսենք, իսկ հիմա չեմ ուզում անդրադառնալ նշված թեմային: Այն, ինչ ունեմ ասելու այս նախագծի մասին, ասում եմ հենց եթերից, X factor-ի մասին հարցազրույցներ չեմ տալիս: Այդ վատ խոսքերին չեմ ուզում պատասխանել»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը ևս ծանոթ լինելով հաղորդման ֆորմատին, այնուամենայնիվ, գիտակցում է, որ իր այդ քայլով փորձել է մեծացնել իր թիմում հաղթանակը գրանցելու շանսը, երգիչը պատասխանեց.

 «Հավատացեք, դուք հաղորդման ֆորմատը չգիտեք, շոու է նայեք ու վերջ։ Ամոթ է, դուք կարդացե՞լ եք, թե ինչեր են գրում ու հրապարակում ամենուր»:

Դե իսկ վերջում հուսանք, որ նախագծի ժյուրիի կազմում հանդես եկող Էրիկը գոնե ինքը գիտի հաղորդման ֆորմատն ու իր թիմի մասնակից աղջիկների հույզերի ու ապրումների շնորհիվ չի փորձում ապահովել իր իսկ նշած շոուն։

Հեղինակ՝Ա.Մաթևոսյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular